Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն, գործադիր իշխանության հանրապետական մարմին էր, որը համակարգում էր արտաքին տնտեսական հարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը[1]։ Ներկայիս (2017) նախարարն է Վաչե Գաբրիելյանը, որը պաշտոնն ստանձնել է 2014 թվականի նոյեմբերի 28-ին[2], իսկ ՀՀ կառավարության 2016 թվականի վերաձևավորումից հետո վերանշանակվել է 2016 թվականի սեպտեմբերի 20-ին[1]։
ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունն ստեղծվել է ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման հիման վրա[3]։
Համաձայն 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի, «Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը գործում է մինչև վարչապետի աշխատակազմի ստեղծումը։ Վարչապետի աշխատակազմը միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության իրավահաջորդն է միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունների կատարումն ապահովելու մասով»[4]։
Ընդհանուր տեղեկատվություն
- Նախարար՝
- Տեղակալ՝
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.