բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Կտավախոտ (լատին․՝ Linaria), կտավատախոտ, վուշախոտ, Ջղախոտազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Կտավախոտ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Linaria
Mill., (1753)
|
||||||||||
Հոմանիշներ | ||||||||||
|
||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||
Linaria vulgaris L. Կատվախոտ սովորական | ||||||||||
|
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է քարքարոտ, խճոտ լանջերին, ժայռերի մեջ, հրաբխային ապարաթափվածքներում, անտառատափաստաններում, անտառի բացատներում և անտառներում, ենթալպյան մարգագետիններում (700-2300 մ բարձրություններում) և այլն։ Կատվախոտ բրգաձևը (K. pyramidata) հանդիպում է Արայի լեռան խառնարանում (1500-2400 մ բարձրություններում՝ Ծաղկավանքի բնասահմանում)։
Ցողունը հիմնականում կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 100 սմ։ Տերևները նստադիր են, գծանշտարաձև, հերթադիր կամ փնջերով։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հասկանման, ծաղիկները՝ դեղին, մանուշակագույն, կապույտ կամ սպիտակ։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը տուփիկ է, սերմերը՝ փափուկ, սկավառակաձև։
Որոշ տեսակներ դեղաբույսեր են, պարունակում են ալկալոիդներ, գլիկոզիդներ, ասկորբինաթթու, կարոտին և այլն։ Մեղրատու է և գեղազարդիչ։ Մոլախոտ է։
Հայտնի է 29 տեսակ։ Հայտնի է մոտ 150, ՀՀ-ում՝ 13 տեսակ՝ Կտավախոտ սովորական (L․ vulgaris), Կտավախոտ հայկական (L․ armeniaca), Կտավախոտ խոշորածաղիկ (L․ grandiflora), Կտավախոտ քրդական (L․ Kurdica) և այլն։
Մի քանի տեսակների ցուցակը[1]՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.