From Wikipedia, the free encyclopedia
Կուտակային կենսաթոշակային համակարգ, պարտադիր կամ կամավոր կուտակային կենսաթոշակ ստանալու նպատակով մասնակցի կամ այլ անձի կողմից մասնակցի օգտին կատարվող վճար։ Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդրվել է 2014 թվականի հունվարի 1-ից։
2014 թվականի հունվարի 1-ից՝ բնակչության ծերացման, ծնելիության անկման, պետական ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով և կենսաթոշակառուներին պատշաճ կենսաթոշակով ապահովելու նպատակով Հայաստանում ներդրվել է երկու նոր՝ կուտակային և կամավոր կենսաթոշակային բաղադրիչներով համակարգ։ Իրականացված բարեփոխումների արդյունքում ձևավորված բազմաստիճան կենսաթոշակային համակարգը բաղկացած է 4 աստիճաններից․
Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված՝
ա) վարձու աշխատողները և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք,
բ) նոտարները,
գ) անհատ ձեռնարկատերերը։
դ) 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված այն օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են բազային եկամուտ։
Մասնակիցների համար կուտակային վճարները կատարվում են բազային եկամտի 10% դրույքաչափով՝ 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից։
Զինծառայողները և զինծառայողներին հավասարեցված անձինք՝ անկախ տարիքից, կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակիցներ չեն[2]։
Կամավոր կենսաթոշակային բաղադրիչի մասնակից կարող է լինել ցանկացած անձ՝ անկախ տարիքից և անկախ այն հանգամանքից, որ նա պարտադիր կուտակային և բաշխողական կենսաթոշակային բաղադրիչի մասնակից է, թե ոչ։ Կատարելով կամավոր կուտակային վճարներ, անձը ձեռք է բերում լրացուցիչ կենսաթոշակ ստանալու իրավունք։ Անձի օգտին կամավոր կուտակային վճար կարող են կատարել նաև գործատուները` այդ նպատակով միանալով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի որևէ կենսաթոշակային սխեմայի[3]։
Երկրներն իրականացնում են կենսաթոշակային համակարգերի արմատական կամ մասնակի բարեփոխումներ, որոնք կարելի է խմբավորել ըստ հետևյալ հիմնական ուղղությունների.
Հայաստանի և Արցախի կենսաթոշակային ապահովության ոլորտները գործելով միևնույն օրենսդրական դաշտում Արցախի կառավարության 2019 թ. նոյեմբերի 13-ի N 1487-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարեփոխումների ծրագիրը։ Արցածի Հանրապետությունում օրենքի անցումային դրույթներով պայմանավորված՝ մասնակցի կողմից կատարվող սոցիալական վճարները կազմում են անձի ամսական եկամտի 2.5 %-ը և պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցներից՝ 7.5 %-ը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.