From Wikipedia, the free encyclopedia
Կուսկուս (արաբ․՝ كسكس), ցորենի ձավար, որը մավրիտանական կամ բերբերական ծագում ունեցող համանուն ճաշատեսակի հիմնական բաղադրիչն է հանդիսանում։ Պատմական կուսկուսը պատրաստել են կորեկից։ Մեր օրերում առավել տարածված է սպիտակաձավարով պատրաստվող կուսկուսը, որը ստացվում է ցորենի ամուր տեսակից։ Արտաքինից նման է կլոր բրնձի, ձավարեղենի տրամագիծը 1-2 մմ։
Berber cuisine?, Algerian cuisine?, Թունիսի խոհանոց, Մարոկկոյի խոհանոց, Mauritania cuisine?, միջերկրական խոհանոց և Իսրայելական խոհանոց | |
---|---|
Ենթատեսակ | խոհարարական կիսաֆաբրիկատներ, flour-based food? և հիմնական սննդամթերք |
Առաջացման երկիր | Ալժիր[1], Թունիս[1], Լիբիա, Նեպալ, Մավրիտանիա և Մաղրիբ |
Հիմնական | ցորեն, բանջարեղեն և միս |
Couscous Վիքիպահեստում |
Կուսկուսը հայտնի է 13-րդ դարի պատմական աղբյուրներից։ Մավրիտանիայի, Ալժիրի, Թունիսի, Լիբիայի, Մարոկոյի հյուսիսային շրջանի հիմնական սննդամթերքներից մեկն է։ Աֆրիկայի մնացած մասերում, Ֆրանսիայում, Սիցիլիայի Տրապանի կոմունայում, Իսրայելում և Մերձավոր Արևելքի մի շարք շրջաններում քիչ է տարածված։ 1940-1950-ական թվականներին Մավրիտանիայից հրեաների հայրենադարձությունից հետո Իսրայելում տարածվեց կուսկուսի նմանօրինակը՝ փթիթիմը, որը տարբերվում է հատիկի մեծ չափով։
Կուսկուսի ձավարը պատրաստվում է մանր սպիտակաձավարից, ավելի քիչ՝ այլ հատիկաբույսերից։ Սպիտակաձավարը թրջվում է ջրով, հետո ստացված զանգվածից ձևավորվում է ձավարահատիկներ, որի վրա հետո ցանում են սպիտակաձավար կամ ալյուր, որից հետո մաղվում է։ Ամենափոքր հատիկները, որոնք անցնում են մաղի միջով, նորից թաթախվում են սպիտակաձավարով և այլն։ Ավանդաբար կուսկուսը պատրաստել են կանայք, բայց քանի որ կուսկուսի պատրաստումը աշխատատար է, այժմ կուսկուսի պատրաստումը մեքենայացվել է։
Կուսկուս անվանվող ճաշատեսակը ավանդաբար պատրաստվել է գոլորշու վրա և մատուցվել է խաշած մսի կամ խաշած բանջարեղենի հետ։ Դասական տարբերակ. պատրաստի կուսկուսը համեմվում է կիտրոնի հյութով և զարդարվում թարմ անանուխի տերևներով։
Վաճառվում է նաև փաթեթավորված ձավարեղեն՝ շոգեհարված և չորացված կուսկուս։ Պատրաստման համար բավական է կիսաֆաբրիկատի վրա լցնել եռացրած ջուր, ամուր փակել բերանը և պահել 5 րոպե։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.