Կուսկոյի թագավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կուսկոյի թագավորություն (կեչուա՝ Qusqu, իսպ.՝ Cusco (Cuzco)), Անդյան լեռնաշղթայում տեղակայված Կուսկոյում գտնվող փոքր թագավորություն, որը հիմնվել է 12-րդ դարում ինկերի կողմից՝ որպես փոքր քաղաք-պետություն։ Ժամանակի ընթացքում կամ պատերազմների, կամ էլ խաղաղ ձուլման հետևանքով այն ընդլայնվել է և ժառանգվել Ինկերի կայսրության (1438-1533) կողմից։
Remove ads
Պատմություն
Կուսկոյի շրջանում ինկերը որպես ցեղ հայտնվել են մեր թվարկության 12-րդ դարում։ Մանկո Կապակի գլխավորությամբ ստեղծվեց ոչ մեծ քաղաք-պետություն՝ Կուսկոն։
1438 թվականին արքա Պաչակուտիի գլխավորությամբ ինկերն սկսեցին ուժեղացված ընդլայնում։ Պաչակուտիի գրաված տարածքները ներառում էին գրեթե ամբողջ Անդերը։
Պաչակուտին Կուսկոյի թագավորությունը վերակազմավորեց որպես կայսրություն, դաշնային համակարգ ներդրեց, որը կազմված էր ինկերի գլխավորած կենտրոնական կառավարությունից և տեղական առաջնորդներ ունեցող 4 մարզային կառավարություններից։ Ինչպես ենթադրվում է հենց Պաչակուտին է հիմնադրել Մաչու Պիկչու քաղաքը։
Առաջնորդներ
Կուսկոյի թագավորության արքաներ եղել են՝ Մանկո Կապակ, Սինչի Ռոկա, Լյոկե Յուպանկի, Մայթա Կապակ, Կապակ Յուպանկի։ Շատ քիչ բան է հայտնի վաղ շրջանի առաջնորդների մասին։ Ավելի ուշ տարիներին Կապակ տիտղոսը նշանակում էր դաշտային հրամանատար, Սինչի նշանակում էր առաջնորդ։ Դինաստիան սկիզբ է առնում մոտ մեր թվարկության 1200 թվականից[1]։
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads