Կուսանաց վանք (Անի)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կուսանաց վանք, հայկական վանք Անիում։
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Կուսանաց վանք (Անի) | |
Վանքային համալիր | |
---|---|
Կուսանաց վանքը | |
Տեղադրություն | Այրարատ, Անի |
Աշխարհ | Այրարատ |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կիսավեր |
Ակտիվ է | Ոչ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 13-րդ դար |
40°45′50″ հս․ լ. 43°43′32″ ավ. ե.HGЯO |
Վանքը գտնվում է քաղաքից դուրս՝ Ախուրյան գետի ափին գտնվող ժայռի վրա։
Վանքը կառուցված է Սուրբ Հռիփսիմեի զոհված կույսերի հիշատակին և ամենայն հավանականությամբ որպես ապաստան է ծառայել միանձնուհիների համար։ Բակի ներսում կան մի քանի շինությունների ավերակներ։ Դրանցից ամենանշանակալիցը ենթադրաբար 13-րդ դարում կառուցված փոքր եկեղեցին է։ Չնայած եկեղեցու վրա չկան արձանագրություններ, սակայն Սուրբ Գրիգոր եկեղեցու արձանագրություններից մեկում խոսվում է մոտակայքում գտնվող Բեխենց անունով մի վանքի մասին, որը վերանորոգվել է Տիգրան Հոնենցի կողմից։ Որոշ հետազոտողներ կարծիք են հայտնում, որ Բեխենցը հենց Կուսանաց վանքն է։
Վանքը պարունակում է փորագրված զարդաքանդակներ, իսկ արտաքին որոշ հատվածները զարդարելու համար օգտագործվել է ներկ։ Վանքը կառուցվել է կարմրավուն քարից։
Ներսի հատվածը հասարակ է, առանց որմնանկարների։ Մուտքի առջև ժամանակին գտնվել է գավիթ։ Եկեղեցուն հարավից միանում է մատուռ։
Չնայած բազմաթիվ աբսցիսներով կենտրոնագմբեթ եկեղեցին հայկական ճարտարապետության մեջ նորություն չէ, սակայն բնութագրական չէ այսքան ուշ ժամանակաշրջանի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 22)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.