Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Կոսովոյի Հանրապետության կենտրոնական բանկ (ալբ․՝ Banka Qëndrore e Republikës së Kosovës), կենտրոնական բանկ, հիմնադրված 2008 թվականի հունիսին կենտրոնական բանկի մասին թիվ 03/L-074 օրենքի համաձայն, այն տարում, երբ Կոսովոյի Հանրապետությունը հռչակեց անկախություն Սերբիայից։ Մինչ այդ Կոսովոյի և Մետոհիայի տարածքում գործում էր Կոսովոյի կենտրոնական բանկային մարմինը (Alb. Autority Qendror Bankar i Kosovës): Բանկի պաշտոնական արժույթը եվրոն է, այս որոշումը կայացվել է միակողմանիորեն 2002 թվականին, քանի որ Կոսովոն պաշտոնապես Եվրագոտու անդամ չէ։ Կենտրոնական բանկի շտաբակայանը գտնվում է մասնակի ճանաչված Կոսովոյի Հանրապետության մայրաքաղաք Պրիշտինայում[1][2]։
Կոսովոյի Հանրապետության կենտրոնական բանկ | |
---|---|
Տեսակ | կենտրոնական բանկ |
Հիմնադրված է | 1999 |
Վայր | Պրիշտինա, Prishtina Municipality |
Երկիր | Կոսովո |
Կայք | bqk-kos.org |
Կոսովոյի Հանրապետության Կենտրոնական բանկի (ԿԲ) գոյության նպատակները թվարկված են թիվ 03/L-209 օրենքի յոթերորդ հոդվածի համապատասխան բաժնում։ Դրանք ներառում են. Հիմնական խնդիրը՝ խթանել և պահպանել կայուն ֆինանսական համակարգը երկրում, ներառյալ ապահով, հուսալի և արդյունավետ վճարային համակարգը, լրացուցիչ նպատակն է նպաստել Կոսովոյում ներքին գների կայունության ապահովումը և պահպանումը։
«Առանց այս երկու նպատակները վնասելու», Կենտրոնական բանկը օրենքով պահանջում է աջակցել կառավարության ընդհանուր տնտեսական քաղաքականությանը։ Միևնույն ժամանակ, այն գործում է բաց շուկայի տնտեսության սկզբունքների համաձայն, ներառյալ մրցակցության ազատությունը, որը «նպաստում է ռեսուրսների արդյունավետ տեղաբաշխմանը»։
Կոսովոյի Հանրապետության կենտրոնական բանկի մասին 03/L-074 օրենքը նշում է, որ կենտրոնական բանկը լիարժեք իրավաբանական կազմակերպություն է, որը հնարավորություն ունի «պայմանագրեր կնքել, հարուցել դատական վարույթ և ինքն էլ ենթակա է նման վարույթների»։ Բացի այդ, բանկն իրավունք ունի «ձեռք բերել, կառավարել, պահպանել և տնօրինել շարժական և անշարժ գույք»։ Բանկի կապիտալը բաղկացած է հաստատված բյուջեից՝ երեսուն միլիոն եվրո չափով, որը վերահսկվում է պետության կողմից և կարող է օգտագործվել միայն օրինական նպատակներով։ Կենտրոնական բանկը վարչական մարմին է, որը գործում է ինքնուրույն և «իր առաջատար կառավարման մարմինների լիարժեք ինքնավարության ներքո», այն հաշվետու է միայն Կոսովոյի Հանրապետության վեհաժողովին։
Ինչպես նշված է թիվ 03/L-074 օրենքի 8-րդ հոդվածում, կենտրոնական բանկի հիմնական խնդիրներն են՝ պահպանել կայուն ֆինանսական համակարգը, ֆինանսական հաստատությունների կարգավորումը գործող օրենքի համաձայն, նպաստել ապահով վճարային համակարգի ստեղծմանը. պահպանել երկրի ներսում թղթադրամների և մետաղադրամների պատշաճ մատակարարումը. միջազգային պահուստների պահպանումը և կառավարումը, վիճակագրության հավաքագրումը և կազմավորումը, գների կայունությանը հասնելու աշխատանքները, տեղեկացում կառավարությանը իր գործունեության և տնտեսական ու ֆինանսական խորհրդատուի գործառույթների կատարման մասին («կառավարության բանկիր») և այլն։
Կոսովոյի Հանրապետության կենտրոնական բանկն իրավունք ունի բացել հաշիվներ. այն հնարավորություն ունի բացելևւ վարել դրամական միջոցների և արժեթղթերի հաշիվները ազգային և միջազգային ֆինանսական հաստատություններում, ինչպես նաև կառավարությունում և այլ կազմակերպություններում՝ անհրաժեշտության դեպքում։ Կենտրոնական բանկն ունի ֆինանսական շուկաներում աշխատելու հնարավորություն, օգտագործելով շուկայի գործիքներ, ինչպես նաև իրականացնել վարկային գործառնություններ ինչպես բանկերի, այնպես էլ առանձին ձեռնարկությունների հետ։ Բանկն իրավունք ունի բանկերից պահանջել Կենտրոնական բանկի ավանդային հաշիվներում նվազագույն պահուստներ ունենալ։
03/L-074 օրենքի 15-րդ հոդվածի համաձայն, Կոսովոյի Հանրապետության կենտրոնական բանկի գործառույթներից մեկը միջազգային պահուստների հետ գործառնությունների իրականացումը և այդ պահուստների տնօրինումն է՝ «լավագույն միջազգային պրակտիկային» համապատասխան և հաշվի առնելով կազմակերպության գոյության նպատակները։ Կենտրոնական բանկը միջազգային պահուստների իր պորտֆելում կարող է ունենալ հետևյալ ակտիվներից ցանկացածը (կամ բոլորը)՝ ոսկի և այլ թանկարժեք մետաղներ, ազատ փոխարկելի արժույթներով արտահայտված թղթադրամներ և մետաղադրամներ. վարկային մնացորդներ և միջբանկային ավանդներ, ազատ շրջանառվող պարտատոմսեր, Արժույթի միջազգային հիմնադրամում Կոսովոյի հաշվի վրա պահվող փոխառության հատուկ իրավունքներ (SDR), , Կոսովոյի պահուստային դիրքը Արժույթի միջազգային հիմնադրամում և նման այլ միջազգային ֆինանսական կազմակերպություններում, ինչպես նաև ազատ փոխարկելի արժույթներով արտահայտված «հեշտ իրացվող» այլ ֆինանսական ակտիվներ։
Կենտրոնական բանկի և ազգային շուկաների կողմից որպես փոխանակման միջոց օգտագործվող արտարժույթը կամ հաշվարկի միավորը եվրոն է։ Կենտրոնական բանկը միանձնյա վերահսկում է թղթադրամների և մետաղադրամների թողարկումը, և որևէ այլ հաստատություն չունի նման իրավունք։ Բացի այդ, այն ղեկավարում է եվրո թղթադրամների և մետաղադրամների փոխանակումը, ինչպես նաև թղթադրամների կամ մետաղադրամների փոխարինումը, որոնք ակնհայտորեն վնասվել են իրենց մակերեսի ավելի քան 40%-ի չափով։
Կենտրոնական բանկը պատասխանատու է Կոսովոյի Հանրապետությունում բանկերի լիցենզավորման համար։
Կենտրոնական բանկը կարող է ստանալ, հավաքել և հրապարակել իր գործունեության հետ կապված տեղեկություններ։ Այն վերահսկում է հանրությանը և լրատվամիջոցներին ներկայացվող տեղեկատվության հոսքը, այն համագործակցում է նաև կառավարության հետ վիճակագրական և «բոլոր մասնակից կողմերի» գործունեության վերաբերյալ այլ տեղեկատվության տվյալների հրապարակումներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.