From Wikipedia, the free encyclopedia
Կողոսկր (լատին․՝ costa, հին հունարեն πλευρά), մարդու զույգ աղեղնաձև տափակ ոսկրեր են, որոնք մի ծայրով հոդավորված են ողնաշարի ողերին, մյուս ծայրով առջևում միանալով կրծոսկրին ձևավորում են կրծքավանդակը։
Կողոսկր | |
---|---|
Տափակ ոսկր | |
Կրծքավանդակ | |
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | flat bone?[1], long bone?[2], մարդու ոսկոր, անհատական անատոմիական կառուցվածք և endochondral bone? |
Մասն է | bones of thorax? |
Կազմված է | true rib? և false rib? |
Լատիներեն անվանում | costa |
Համակարգ | Հենաշարժիչ համակարգ |
Միանում է | thoracic vertebra? և sternum? |
MeSH | A02.835.232.570.500 |
Foundational Model of Anatomy | 7574 |
Terminologia Anatomica 98 | A02.3.01.001 և A02.3.02.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն) և «Օտտո» գիտական հանրագիտարան |
Ribs (skeleton) Վիքիպահեստում |
Սովորաբար մարդն ունի 12 զույգ կողոսկր։ Այն կազմված է 3 մասից.
Կողոսկրի մարմինը ունի 2 մակերես
Առաջին կողոսկրի արտաքին մակերեսին գտնվում է Լիսֆրանկի թմբիկը ( լատ․՝ tuberculum m. scaleni anterioris), որին միանում է արտաքին միջկողային մկանը (լատ․՝ m. scalenus anterior)։ Այդ թմբիկի հետին մասում գտնվում է ակոսը, ենթակլավային զարկերակի ակոսը (լատ․՝ sulcus a. subclaviae), որին ամրանում է ենթակլավային զարկերակը։ Ակոսի առջևի մասում գտնվում է մեկ այլ՝ առավել հարթ ակոս որտեղ գտնվում են արյունատար անոթները (երակներ և զարկերակներ) և միջկողային նյարդերը[3]։
Կողոսկրը հոդագլխիկով հոդավորվում է կրծքային բաժնի ողերին (Th1—Th8)։ I, XI և XII զույգ կողոսկրերում հոդագլխիկի թմբիկը չի տարբերակվում։ Կողոսկրի վզիկի և մարմնի արանքում թմբիկն է, որը հոդավորվում է ողի կողմնային ելուստի հետ։ Առջևի 7 կողոսկրերը կրծոսկրին միանում են անմիջապես և կոչվում են իսկական կողեր։ 8-րդ 9-րդ 10-րդ կողերն աճառային աղեղով միանում են 7-րդ կողին։ 11-րդ և 12-րդ կողերը վերջանում են ազատ և կոչվում են ծփան։ 1-ին կողոսկրն ուղիղ է, մնացածը՝ աղեղնաձև։ Կողոսկրերը համարակալում են վերևից ներքև։
Որոշ մարդկանց մոտ կարող են բացակայել 11-րդ կամ 12-րդ զույգ կողոսկրերը, իսկ մյուսների մոտ՝ հակառակը՝ կարող է լինել 13-րդ զույգ ազատ կողեոսկրեր։ Երբեմն թերապևտիկ կամ կոսմետիկ պատճառներով վերջին զույգ կողոսկրերը վիրահատական ճանապարհով հեռացնում են (գոտկատեղն ավելի նեղ դարձնելու համար - կանանց մոտ ազատ կողերը սովորաբար ավելի փոքր են, քան տղամարդկանց մոտ)[4]։
Զարգացման տարածված արատներից է նաև պարանոցային կողոսկրը։ Հանդիպում է մարդկանց 0,5%-ի մոտ, ընդ որում 70-85% -ով հանդիպում է կանանց մոտ։ Այս բնածին անոմոլիայի ժամանակ մարդկանց մոտ, սովորաբար 7-րդ ողից, դուրս են գալիս մեկ կամ մի քանի լրացուցիչ կողոսկրեր։ Պարանոցային կողոսկրերի զարգացման աստիճանը տատանվում է ռուդիմենտի մակարդակից մինչև ձևավորված ոսկրային ստրուկտուրաներ։ Նման արատների զարգացման պատճառը ներարգանդային զարգացման խախտումն է։ Ծանր դեպքերում լրացուցիչ կողոսկրը վիրահատական ճանապարհով հեռացնում են[5]։
Կողոսկրերը կրծքային բաժնի ողերի և կրծոսկրի հետ ձևավորում են կրծքավանդակը, որտեղ գտնվում են կրծքավանդակի օրգանները։ Կողոսկրերն ունեն հենարանային գործառույթ՝ հանդիսանալով հենարան կրծքավանդակի օրգանների համար։ Ինչպես բոլոր տափակ ոսկրերում, այնպես էլ կողոսկրերում գտնվում է կարմիր ոսկրածուծը, որն արյունաստեղծ օրգան է, այսինքն՝ այստեղ առաջանում են արյան ձևավոր տարրեր[5]։
Կողոսկրերին ամրանում են հետևյալ մկանները․
Քրիստոնյաները, իսլամի հետևորդներն ու հուդայականները գտնում են, որ առաջին կնոջը՝ Եվաին Աստված ստեղծել է առաջին տղամարդու՝ Ադամի կողոսկրից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.