Կոկա (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կոկա (ճապ.՝ 甲賀市 Կոկա-սի), Ճապոնիայի Սիգա պրեֆեկտուրայում գտնվող քաղաք։ Քաղաքաի մակերեսը 481,69 կմ² է[2], բնակչությունը՝ 91,063 մարդ[3], բնակչության խտությունը կազմում է 189,05 մարդ/կմ²։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կոկա | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Համայնք | Սիգա (պրեֆեկտուրա) | ||||
Հիմնադրված է | հոկտեմբերի 1, 2004 թ. | ||||
Մակերես | 481,62 կմ² | ||||
Բնակչություն | ▼88 538 մարդ (մարտի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Փոստային դասիչ | 528-8502 | ||||
Պաշտոնական կայք | city.koka.lg.jp(ճապոներեն) | ||||
| |||||
745 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Կոկան եղել է Ճապոնիայի մայրաքաղաքը, երկրի կառավորության նստավայրն այստեղ էր՝ Սիգարակի դղյակում, որի փլատակները մինչ օրս պահպանվում են։
Ի սկզբանե Կոկան մտնում էր Իգա պրովինցիայի կազմի մեջ, որից առանձնացել է Նարայի ժամանակաշրջանում։ Կամակուրայի ժամանակաշրջանում մտել է Օմի պրովինցիայի կազմի մեջ և ընկել է Սասակի տիրապետության ներքո։ Ուշ միջնադարում՝ 15-16-րդ հարյուրամյակներում, Ճապոնիայում իրենց վարպետությամբ մեծ փառք էին վայելում Կոգա-րյուի նինջաների դպրոցները, որոնք ծագում էին Կոգայի գավաի (այժմյան Կոկա) գոսի կլաններից։ Սենգոկու ձիդայի ժամանակաշրջանում նինջա կլանները, որոնք փաստացի վերահսկում էին գավառը, ստեղծեցին «Կոգայի 53 ընտանիք»[4] կոալիցիան։
Կոկա նորավանն ստեղծվել է 1955 թվականի ապրիլի 1-ին՝ Աբուրահի, Օհարա և Սայամա գյուղերը մեկ վարչական միավորի մեջ ներառելուց հետո։ Կոկան քաղաքի կարգավիճակ է ստացել 2004 թվականի հոկտեմբերին՝ ներառելով Ցուտիյամա, Սիգարակի, Մինակուտի և Կոնան ավանները։
Կոկա քաղաքը տեղակայված է Հոնսյու կղզու վրա՝ Կինկի տարածաշրջանի Սիգա պրեֆեկտուրայում։ Կոկայի հետ սահմանակցում են Օցու, Ռիտտո, Կոնան (Սիգա), Հիգասիոմի, Յոկաիտի, Սուձուկա, Իգա և Կամեյամա քաղաքները, Վաձուկա, Ուձիտավարա, Ռյուո, Հինո (Սիգա) և Կոմոնո, ինչպես նաև Մինամիյամասիրո[5] գյուղը։
Քաղաքի բնակչությունը կազմում է 91 063 մարդ (2014 թվականի հուլիսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 189,05 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[6].
Քաղաքի խորհրդանշական ծառն է համարվում կրիպտոմերիան, ծաղիկը՝ Lilium japonicum, թռչունը՝ սովորական ալկիոնը[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.