Կոլպինոյի շրջան (Սանկտ Պետերբուրգ)

From Wikipedia, the free encyclopedia

Կոլպինոյի շրջան (Սանկտ Պետերբուրգ)map

Կոլպինոյի շրջան, Սանկտ Պետերբուրգի շրջաններից, որը գտնվում է քաղաքի հարավարևելյան հատվածում։ Վարչական ղեկավարն է Դմիտրի Կոբիցկին։

Արագ փաստեր Երկիր, Ենթարկում ...
Կոլպինոյի շրջան
Колпинский район
Զինանշան
Thumb

Thumb
Երկիր Ռուսաստան
ԵնթարկումՍանկտ Պետերբուրգ
ՀամայնքՍանկտ Պետերբուրգ
Շրջանի ղեկավարԴմիտրի Կոբիցկի
Հիմնադրված է2010 թ.
Առաջին հիշատակում1936
Մակերես105,8 կմ²
Բնակչություն177448 [1] մարդ
Փոստային դասիչ196xxx
Պաշտոնական կայքgov.spb.ru/gov/terr/reg_kolpino/
Thumb
Կոլպինոյի շրջան (Սանկտ Պետերբուրգ) (Ռուսաստան)
Փակել

Սահմանակից է Նևսկի, Ֆրունզենսկի, Պուշկինսկի, Վսևոլոժսկի, Կիրովի, Տոսնենսի շրջաններին։

Պատմություն

Շրջանի անվանումը կապված է այն բանի հետ, որ վարչական ղեկավարությունը գտնվում է Կոլպինո քաղաքում։ Շրջանն ի սկզբանե ստեղծվել է որպես արդյունաբերական կենտրոն և պաշտոնապես Լենինգրադի մաս դարձավ 1936 թվականին Լենինգրադի մարզի Պրիգորոդնի շրջանի լիկվիդացումից հետո։ Շրջանը վերջնականապես ձևավորվեց որպես վարչական միավոր 1954 թվականին մի քանի գյուղական խորհուրդների՝ շրջանի կազմի մեջ մտնելուց հետո։ 1996 թվականին Կոլպինոյի շրջանի տարածքում ձևավորվեց 5 քաղաքային կառույց։ Կոլպինոյի շրջանը համարվում է Սանկտ Պետերբուրգի ամենաարդյունաբերական շրջանը, որտեղ կենտրոնացած է ավելի քան 30 խոշոր ընկերություններ, շրջանում լավ զարգացած է նաև երթևեկության համակարգը[2]։ Սակայն շրջանի կենսամակարդակը ամենացածրն է Սանկտ Պետերբուրգում[3][4]։

Շրջանի կազմը

Շրջանի կազմի մեջ մտնում են 6 քաղաքային կառույց՝

  • Կոլպինո քաղաքը
  • Մետալոստրոյ գյուղ
  • Պետրո-Սլավյանկա գյուղ
  • Պոնտոննի գյուղ
  • Սապյորնի գյուղ
  • Ուստ-Իժորա գյուղ

Ըստ 2010 թվականին Ռուսաստանում անցկացված մարդահամարի տվյալների՝ Կոլպինոյի շրջանում բնակվում է 177448 մարդ։ Ըստ 2002 թվականի տվյալների՝ տղամարդիկ կազմել են 46%, կանայք՝ 54%։ Շրջանի բնակչության գրեթե 78%-ը բնակվում է Կոլպինո քաղաքում[5]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.