Remove ads
գյուղ Ռուսաստանում From Wikipedia, the free encyclopedia
Կոլոմոնսկոյե, գյուղ (1960 թվականից՝ Մոսկվա քաղաքի տարածքում), նախկինում՝ ցարական դաստակերտ, 16— 17 դդ. ճարտարապետական անսամբլ։ Հիշատակվում է 1339 թվականից։ Կոլոմոնսկոյեում է ռուսական ճարտարապետության լավագույն նմուշներից մեկը՝ Համբարձման եկեղեցին (1532 թ․, աղյուսաշեն, սպիտակ քարե մանրամասներով, մոտ 60 մ բարձրությամբ)։ Կենտրոնակազմ, վերձիգ համաչափություններով կառույցն ընդգրկում է ստորին հարակից հաջորդաբար բարձրացող խաչաձև և ութնիստ հատվածքներով ծավալներ ու ավարտվում հարթ գլխիկով պսակված, բարձր, վրանաձև ծածկով։ Կոլոմոնսկոյեի համալիրի կազմում են XVI—XVII դդ. կառույցներ։
Համբարձման եկեղեցի | |
Church of the Ascension, Kolomenskoye* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Ռուսաստան |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | ii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Կոորդինատներ | 55°40′10″ հս․ լ. 37°40′08″ ավ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1994 (18֊րդ նստաշրջան) |
Համար | 634 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 634 ռուս.. • անգլ.. • ֆր. |
1667—1671 թվականներին Կոլոմոնսկոյեում կառուցվել է փայտե պալատ, որը զարդարված է եղել ճոխ փորագրություններով և որմնանկարներով։ Խարխլված կառույցը 1768 թվականին քանդվել է։ 1923 թվականից Կոլոմոնսկոյեն պետական պատմական թանգարանի մասնաճյուղ է (այստեղ են տեղափոխված XVII դ. փայտի ճարտարապետական լավագույն նմուշներ, XVII— XX դդ. դեկորատիվ արվեստի հավաքածու)։
1971 թվականից թանգարան-արգելանոց է (ընդգրկում է նաև Դյակովսկոյե քաղաքատեղին)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլոմենսկոյե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 515)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.