From Wikipedia, the free encyclopedia
Կյուսնախտ ամ Ռիգի (2004 թվականի հունվարի 1-ից՝ պաշտոնապես՝ Կյուսնախտ, գերմ.՝ Küssnacht am Rigi, ալեմանյան բարբառ՝ Chüsnacht am Rigi), քաղաք և համայնք Շվեյցարիայի Շվից կանտոնում։ Դասվել է տարածաշրջանային բիզնես կենտրոնների շարքին[2]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կյուսնախտ ամ Ռիգի | |||||
շվեյց. գերմ.՝ Küssnacht գերմ.՝ Küssnacht am Rigi | |||||
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Համայնք | Küssnacht District? | ||||
Մակերես | 36,2 կմ², 29,37 կմ² | ||||
ԲԾՄ | 445 մետր | ||||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||||
Բնակչություն | ▲13 084 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 041 | ||||
Փոստային դասիչ | 6403 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SZ | ||||
Պաշտոնական կայք | kuessnacht.ch(գերմ.) | ||||
| |||||
Զբաղեցնում է 29.37 քառակուսի կիլոմետր տարածք, որի 55.8%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, 26.4%-ը անտառապատ է։ Համայնքի տարածքից 16 հեկտար զբաղեցնում են լճերն ու գետերը[3][4]։ Քաղաքը տեղ է գտել Ռիգի սարի ստորոտին, Լյուցեռն և Ցուգ լճերի միջև։
2017 թվականի դեկտեմբերի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 12,845, որի 21.1%-ը օտարերկրացիներ էին։ Ընդ որում՝ ամբողջ բնակչության 5.2%-ը կազմում էին Գերմանիայում ծնվածները[5]։
Պատմական փաստաթղթերում Կյուսնախտն առաջին անգամ հիշատակվել է 840 թվականին՝ որպես in Chussenacho: 1424 թվականին ստացել է Շվիցի կանտոնի շրջանի կարգավիճակ։
Ավանդազրույցի համաձայն՝ Վիլհելմ Տելլը Կյուսնախտի մոտ գտնվող Գեսելբուրգ սարի մերձակայքում՝ Hohle Gasse-ում է նետահարել ավստրիական ոստիկանապետ Գեսլերին։
Այս բնակավայրում է 1935 թվականի օգոստոսի 29-ին ավտովթարի զոհ դարձել Բելգիայի թագուհի Աստրիդը, և վթարի վայրում, ի հիշատակ նրա, մատուռ է կառուցվել։
Կյուսնախտում ամեն տարի դեկտեմբերի 5-ին՝ Սուրբ Նիկողայոսի հիշատակի օրը, սկիզբ է առնում լայնորեն հայտնի Klausjagen (Saint Nicholas chase) փառատոնը, որը շարունակվում է նաև գիշերը։ Ընդսմին՝ շքերթի մասնակիցների թիվն անցնում է հազարից, հանդիսականներինը՝ քսան հազարից։
Հիշատակման արժանի փաստերից է նաև այն, որ Կյուսնախտում է ծնվել շվեյցարացի նշանավոր նկարիչ Հանս Էմենեգերը[6]։
Կյուսնախտի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ Գեսելբուրգի ամրոցը և Hohle Gasse-ն՝ Վիլհելմ Տելլի մատուռով հանդերձ։ Բնակավայրի հին քաղաքամասն ու նրա կազմի մեջ ներառված Մեռլիշախեն գյուղակն էլ ընդգրկված են Շվեյցարական ժառանգության գույքացանկում[7]։
Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[8]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.