Remove ads
ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմը From Wikipedia, the free encyclopedia
«Կյանք ու կռիվ», ռեժիսոր Մհեր Մկրտչյանի 2016 թվականին նկարահանած մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին ֆիլմը՝ նվիրված Արցախի հերոսներին և ՀՀ անկախության 25-ամյակին։
Երկիր | Հայաստան |
---|---|
Ժանր | դրամա, պատմական ֆիլմ և մելոդրամա |
Թեմա | Արցախյան ազատամարտ |
Թվական | 2016 |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Մհեր Մկրտչյան |
Սցենարի հեղինակ | Մհեր Մկրտչյան |
Դերակատարներ | Սամվել Թադևոսյան Անի Խաչիկյան Հայկ Մարգարյան Սամվել Թոփալյան Հայկ Պետրոսյան Էլեն Սարգսյան Ռուդիկ Մարտիրոսյան |
Կինոընկերություն | Sharm Pictures |
Տևողություն | 110 րոպե[1] |
IMDb | ID 5674554 |
ԿինոՊոիսկ | ID 976458 |
Թրեյլեր | «Կյանք ու կռիվ» |
Ֆիլմը պատմում է 4 ընկերների, որոնց ընկերությունը սկսվել է դեռևս դպրոցական տարիներից, և նրանց 2 քույրերի մասին։ Դեպքերը զարգանում են 1990-1992 թվականներին։ Ֆիլմում ներկայացված է, թե այդ տարիներին ինչպես են դասավորվել չորս ընկերների և նրանց երկու քույրերի ճակատագրերը։ Ֆիլմի 25-ամյա հերոսները, որոնց ընկերությունը ծնվել է դպրոցական տարիներից, ունեցել են տարբեր ճակատագրեր, բայց բոլորի պատմությունը մեկն է՝ Արցախյան պատերազմը[2][3]։
Արմենը թարգմանիչ է՝ կադրային զինծառայողի որդի։ Տիգրանը մաթեմատիկայի ուսուցիչ է և դասավանդում է գյուղական դպրոցում՝ բանակում ծառայելուց խուսափելու համար։ Էդուարդը նկարիչ է։ Նրա ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ։ Լևոնը վիրաբույժ է և արդեն երկար տարիներ ապրում է Մոսկվայում, որտեղ նրա հայրը կլինիկա է ղեկավարում։ Ընկերները սիրահարված են Աննային՝ Արմենի քրոջը։ Եվ, որպեսզի ամեն բան ազնվորեն լինի, պայմանավորվում են, որ աղջկա սիրտը գրավելու համար երեքից յուրաքանչյուրն ունի ընդամենը երեք ամիս։ Ոչ մեկը մյուսին խանգարելու իրավունք չունի։
Պատերազմի ժամանակ տեղի է ունենում տխուր իրադարձություն։ Գնդապետ Տեր-Զաքարյանի (Արմենի հայրը) անփույթ սխալի հետևանքով բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվում, որից հետո նա մեղքի զգացումից տանջվելով կյանքին վերջ է տալիս։ Արմենը կամավոր մեկնում է պատերազմ։ Լևոնի ուշադրությամբ ու հոգատարությամբ շրջապատված Աննան մեկնում է Մոսկվա, ուր և շուտով ամուսնանում է նրա հետ։ Տիգրանը մնում է մենակ՝ առանց սիրած աղջկա, և նրան այլևս անիմաստ է թվում գյուղական ուսուցչի կերպարը։ Եվ նա ընկերոջ ետևից մեկնում է ռազմաճակատ՝ Երևանում թողնելով հարազատներին (խիստ ու բազմակողմանի զարգացած պապին և խուլ ու համր քրոջը՝ Սոֆիին)։ Երիտասարդ տղաները դեռևս չեն գիտակցում, որ 25 տարի անց հենց իրենց սերունդն է նույնացվելու անկախ Հայաստանի առաջին քայլերի հետ՝ իրենց բոլոր սխալներով, հավատով և ռոմանտիզմով հանդերձ։
Միախառնվում են թեթև հումորը և պատերազմական շրջանի ճակատագրերի ողբերգությունը։ Մի անգամ Տիգրանը նկատում է, թե ինչպես է հատուկ նշանակության ջոկատի սպաներից մեկը՝ Արմանը, մարտից առաջ սովորում խուլ ու համրերի՝ ժեստերի լեզուն։ Նա սովորում է այդ լեզուն, որպեսզի կարողանա շփվել այն աղջկա հետ ում սիրահարվել է։ Տիգրանը հասկանում է, որ խոսքը վերաբերում է իր քրոջը՝ Սոֆիին։ «Եթե մարտից առաջ քո մեջ ուժ ես գտնում սովորելու այդ լեզուն,- ասում է Տիգրանն Արմանին, - ապա աշխատիր չզոհվել»։ Ճակատամարտերից մեկի ժամանակ Տիգրանը տեսնում է Արմենին զոհված, որին ամբողջ ժամանակ փնտրում էր։
Քաղաքի սովորական տղան դառնում է հերոս՝ պատերազմի հերոս, նաև՝ ֆիլմի հերոս։ Հերոս, որին հանդիսատեսը հասցնում է սիրել ու ապրումներ ունենալ նրա համար։
Ֆիլմում օգտագործվել են վավերագրական կադրեր Շուշիի ազատագրումից։ Պատերազմական տեսարաններին իրական շունչ փոխանցելու համար կիրառվել են իրական զինտեխնիկա, պայթուցիկներ, ուղղաթիռներ ու այլ զինամթերք։ Նկարահանումները տեղի են ունեցել Երևանում, Գորիսում, Արցախում, Իջևանում և այլ վայրերում[4][5]։
Դերակատար | Կերպար |
---|---|
Սամվել Թադևոսյան | Տիգրան |
Անի Խաչիկյան | Աննա |
Հայկ Մարգարյան | Արմեն |
Սամվել Թոփալյան | Արման |
Հայկ Պետրոսյան | Լևոն |
Էլեն Սարգսյան | Սոֆի |
Ռուդիկ Մարտիրոսյան | Էդուարդ |
Դավիթ Հակոբյան | Պապ |
Նանոր Պետրոսյան | Սալբի |
Գեորգի Հովակիմյան | Սուրեն |
Վարդան Պետրոսյան | Ալեքսանյան |
Նելլի Խերանյան | Կլարա |
Արսեն Գրիգորյան | Վարդան |
Քաջիկ Հարությունյան | Աշոտիչ |
Գեորգի Թերջենյան | Այազ |
Հայկ Կլեկչյան | Թոֆիկ |
Արմեն Համբարձումյան | Վիրաբույժ |
Տիգրան Մնացականյան | Սաֆարյան |
Հրաչյա Ներսիսյան | Աշոտ |
Գուրգեն Սարգսյան | Ռուբեն |
Սուրեն Առուստամյան | Վրեժ |
Վահե Զիրոյան | Ֆելո |
Էդմոնդ Պողոսյան | Տեր-Զաքարյան |
Սամսոն Ստեփանյան | Գնել |
Սամվել Խաչատրյան | Փոխգնդապետ |
Ամիրան Գալստյան | Ծերունի |
Տաթև Հովակիմյան | Տաթև |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.