From Wikipedia, the free encyclopedia
Կյանքի ապացույց (անգլ.՝ Proof of Life), ռեժիսոր Թեյլոր Հեքֆորդի ֆիլմը՝ նկարահանված 2000 թվականին Ամերիկայում։ Գլխավոր դերակատարներն են Մեգ Ռայանը, Ռասսել Քրոուն և Դեյվիդ Մորսը։ Ֆիլմը նվիրված է դերասան Վիլ Հաֆնիի հիշատակին, ով մահացել էր ֆիլմի նկարահանումների ժամանակ[10]։
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Ժանր | քրեական ֆիլմ, դրամա[2][3][4], մարտաֆիլմ և քաղաքական թրիլեր |
Թվական | 2000 և մարտի 22, 2001[5] |
Լեզու | իսպաներեն և անգլերեն |
Ռեժիսոր | Թեյլոր Հեքֆորդ[2][3][6][…] |
Պրոդյուսեր | Թեյլոր Հեքֆորդ |
Սցենարի հեղինակ | Թոնի Գիլրոյ |
Դերակատարներ | Մեգ Ռայան[3][4][7][…], Ռասսել Քրոու[3][4][7][…], Դևիդ Մորս[3][4][7][…], Դևիդ Կարուզո[7][6][8], Գոտֆրիդ Յոն[7][6][8], Պամելա Ռիդ[3][7][6][…], Էնթոնի Հիլդ, Ալան Արմսթրոնգ[9], Մայքլ Քիթչեն[9], Մարդո Մարթինդեյլ[9], Մայքլ Բիրն[9], Ֆլորա Մարտինես[9], Զբիգնև Զամախովսկի[9], Ռոուենա Քինգ[9], Ալեքսանդր Բալուև[9], Պիետրո Սիբիլյե[9] և Արիստոտելես Պիչո[9] |
Օպերատոր | Սլավոմիր Աձյակ |
Երաժշտություն | Դենի Էլֆման |
Մոնտաժ | Շելդոն Կան |
Պատմվածքի վայր | Հարավային Ամերիկա և Կոլումբիա |
Նկարահանման վայր | Պոզնան, Pinewood Studios և Լլոյդի շենք |
Կինոընկերություն | Castle Rock Entertainment |
Տևողություն | 135 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Էլիս Բոումենը (Մեգ Ռայան) տեղափոխվում է լատինամերիկյան Տեկալա հնարված երկիր, որովհետև նրա ամուսինը՝ Փիթերը (Դեյվիդ Մորս), այնտեղ աշխատում էր որպես ամբարտակի շինարարությունում։ Չնայած Էլիսին դուր չի գալիս նոր վայրը, նա որոշում է մնալ։ Մի անգամ, երբ Փիթերը գտնվում էր քաղաքում, ավտոմեքենաների շարասյունը հայտնվել էր Տեկալայի ազատության բանակի խռովարար ուժերի թակարդում։ Կռահելով, որ նա աշխատում է նավթի ընկերությունում, հակառակորդները առևանգում են նաև նրան։ Թերի Թորնը (Ռասել Քրոու)՝ նախկին ավտրալացի զինվորը, գնում է Տեկալա։ Ինչպես փորձագետը առևանգողների հետ Փիթերի խումբը վարձում է նրան, որպեսզի վերադարձնի պատանդներին։ Սակայն պարզվում է, որ ապահովագրությունը չի ծածկում մարդու առևանգումը, և ընկերությունը հրաժարվում է Թերիի ծառայությունից։ Չնայած Էլիսի համոզելուն, նա հեռանում է երկրից։ Այդ ժամանակ Էլիսը ծանոթանում է տեղի բանակցողի հետ, ով համոզում է նրան վճարել $50,000 փրկագին։ Չիմանալով ինչ անել՝ նա համաձայնվում է, սակայն փոխարինումը կատարում է Թորնը՝ վերադառնալով օգնության։ Պայմանավորվածությունից մի քանի ամիս անց առևանգողները համաձայնվում են բաց թողնել Փիթերին $650 000 փրկագնի դիմաց։ Այդ ընթացքում Փիթերը ջունգլիներում ծանոթանում է մեկ այլ պատանդի՝ Ֆրանսիայի օտարերկրյա լեգեոնի անդամ Կեսլերի հետ, ում առևանգել էին տասնինը ամիս առաջ։ Նրանք երկուսով որոշում են փախչել գերությունից։ Արդյունքում Կեսլերին հաջողվում է փախչել, իսկ Փիթերը վերադառնում է։ Թորինին հաջողվում է համոզել Տեկալայի արդարադատությանը սկսել օպերացիա ապստամբների դեմ՝ գրոհելով նրանց ճամբարի վրա։ Ճամբարի գրոհի արդյունքում Փիթերը փրկվում և վերադարձվում է Էլիսին[11]։
The New York Times-ի քննադատ Ստիվեն Հոլդենը գրել է․ «Ֆիլմում պակասում է զգացմունքային կապը սիրային եռանկյունու կերպարների միջև։ Ֆիլմը պերճաշուք է, բայց անսիրտ և տափակ»։ Քննադատ Դեյվիդ Անսենը ֆիլմին տվել է խառը բնութագիր՝ ասելով. «Կյանքի ապացույցը թողնում է ցանկանալ լավագույնը»[12]։ Rotten Tomatoes-ը ֆիլմին տվել է 39% վարկանիշ 110 կարծիքի հիման վրա[13]։
Կինոնկարը թողարկվել է 2000 թվականի դեկտեմբերի 8-ին ԱՄՆ-ում և ցուցադրվել է 2705 կինոթատրոններում[11]։ Առաջին շաբաթում ֆիլմը հավաքել է $10,207,869, իսկ ընդհանուր շահույթն ԱՄՆ-ում կազմել է $32,598,931։ Ամբողջ աշխարհում շահույթը կազմել է $30,162,074[14]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.