From Wikipedia, the free encyclopedia
Կծոխուրազգիներ (լատին․՝ Berberidaceae), բույսերի հրանունկածաղկավորների կարգի ընտանիք։ Փոքր ծառեր կամ թփեր են, որոնց բարձրությունը հասնում է մինչև 5-6 մետր։ Տերևաթափ են կամ մշտադալար։ Տերևադասավորությունը հերթադիր է։ Տերևները հասարակ են կամ բարդ, տերևակիցը փշավոր է կամ ընդհանրապես վերածվել է փշերի։ Ծաղիկները ծոցային կամ գագաթնային ողկույզներ են, կամ հուրաններ։ Հանդիպում են նաև միայնակ ծաղիկներ։ Երկսեռ են, բաժակաթերթիկները սովորաբար վեց հատ են, դասավորված երկու շրջանով, պսակաթերթիկները ևս վեցն են՝ բաժակաթերթիկների նկատմամբ դասավորված հակադիր։ Փոշեպարկը բացվում է ներքևից վերև՝ երկու փեղկով։ Վարսանդը մեկն է՝ բարձրադիր սերմնարանով, կազմված մեկ պտղաթերթիկից և 2-4 սերմնաբողբոջներից։ Հատապտուղները խմբված են ողկույզներում կամ հուրաններում երբեմն՝ մեկական։ Սերմն ունի էնդոսպերմ և ուղիղ սաղմ։
Կծոխուրազգիներ | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Berberidaceae
| ||
|
Ընտանիքը ընդգրկում է տասը ցեղ՝ 200 տեսակով, որոնք տարածված են Հյուսիսային կիսագնդում« ծայր հյուսիսից մինչև արևադարձային շրջանը։ Հայաստանում վայրի վիճակում հանդիպում են կծոխուր, իսկ մշակության մեջ՝ մահոնիա և նանդինա ցեղերի ներկայացուցիչները[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.