քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Կլոքսացիլին, հակաբիոտիկ, որն օգտագործվում է ախտածին մանրէների բուժման նպատակով[2]։ Այդ հիվանդություններն են՝ շփաբորբը, ցելյուլիտը, թոքաբորբը, սեպտիկ արթրիտը և արտաքին օտիտը[2]։ Այն արդյունավետ չէ մեթիցիլին-ռեսիստենտ Staphylococcus aureus -ի դեպքում (MRSA)[3]։ Այն օգտագործվում է ներքին ընդունման և ներարկման միջոցով[2]։
Կլոքսացիլին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₁₉H₁₈ClN₃O₅S |
Մոլային զանգված | 7,2E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 61-72-3 |
PubChem | 6098 |
EINECS համար | 200-514-7 |
SMILES | CC1=C(C(=NO1)C2=CC=CC=C2Cl)C(=O)NC3C4N(C3=O)C(C(S4)(C)C)C(=O)O |
ЕС | 200-514-7 |
ChEBI | 5873 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Կողմնակի ազդեցությունը կարող է դրսևորվել սրտխառնոցի, փորլուծության և ալերգիկ ռեակցիաների ձևով, որը նույնիսկ կարող է հանգեցնել անաֆիլաքսիայի[2]։ Կարող է տեղի ունենալ նաև կեղծմեմբրանային փորլուծություն, որի հարուցիչը Clostridium difficile մանրէն է[3]։ Այն խորհուրդ չի տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր նախկինում ունեցել են պենիցիլինի նկատմամբ ալերգիա[2]։ Հղիության ընթացքում օգտագործումը անվտանգ է[2]։ Կլոքսացիլինը պատկանում է պենիցիլինի ընտանիքի դեղորայքներին[3]։
Կլոքսացիլինը արտոնագրվել է 1960 թվականին և հաստատվել է բժշկության մեջ օգտագործման համար 1965 թվականին[4]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարևոր դեղորայքային միջոցների ցանկում․ վերջինս իր մեջ ներառում է առավել կարևոր և անվտանգ դեղամիջոցներ, որոնք անհրաժեշտ են առողջության պահպանման համար[5]։ Դեղորայքի արժեքը զարգացող երկրներում 0.16 ԱՄՆ դոլար է հաբի համար[6]։ Այն չի վաճառվում Միացյալ նահանգներում[3]։
Այն կիսասինթետիկ է և պատկանում է պենիցիլինի դասին։ Կլոքսացիլինը օգտագործվում է ստաֆիլակոկի դեմ, որն արտադրում է β-լակտամազ, այն ազդում է մեծ R շղթայի վրա և դրա հետևանքով թույլ չի տալիս կապել β-լակտամազը։ Այս դեղորայքն ունի ավելի թույլ հակաբակտերիալ ակտիվություն, քան բենզիլպենիցիլինը և զուրկ է լուրջ թունավորումից, բացառությամբ ալերգիկ ռեակցիաների։
Կլոքսացիլինը բացահայտել և զարգացրել է Բեչամ դեղագործական ընկերությունը[7]։
Այն վաճառվում է մի քանի առևտրային անվանումներով, ներառյալ Կլոքսապեն, Կլոքսակապ, Թեգոպեն և Օրբենին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.