Կլաուստրոֆոբիա (լատին․՝ claustrum` «փակ տարածք» և հին հունարեն՝ φόβος` վախ), վախ փակ տարածությունից։ Ֆոբիայի ամենատարածված տեսակներից է։ Կլաուստրոֆոբիա ունեցող մարդը հիմնականում վախենում է նեղ տարածությունից, այն պաշտպանական ռեակցիա է, որը տեղի է ունենում կյանքին սպառնացող պայմաններում։ Կլաուստրոֆոբիան նոպայաձև բնույթ ունի և առաջանում է փակ տարածքներում և մեծաքանակ մարդկային կուտակումների դեպքում (ամբոխի, հերթի մեջ)։ Այն հանկարծակի է սկսվում, և մարդը կորցնում է ինքնակառավարումը. առաջանում է խուճապի, շնչահեղձության զգացում։ Նոպաներն ուղեկցվում են վեգետատիվ նյարդային համակարգի վառ դրսևորումներով, ինչպիսիք են առատ քրտնարտադրությունը, բերանում չորությունը, դողը, սրտխփոցը, շնչարգելությունը։ Մակերիկամներում արտադրվող ադրենալինը կտրուկ նեղացնում է անոթները` առաջացնելով գլխապտույտ և ուշագնացության վիճակ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Փոքր սենյակ, փակ սենյակ, ավտոմեքենա, թունել, վերելակ, քարանձավ՝ սրանք հիմնական այն տեղերն են, որից վախենում է կլաուստրաֆոբիայով տառապող մարդը։ Սակայն այդ ֆոբիան ունեցողը ավելի շատ ոչ թե վախենում է այդ տարածքներից, այլ վախենում է, թե ինչ կլինի իր հետ, եթե հայտնվի այդպիսի վայրում։
Կլաուստրոֆոբիան մյուս ֆոբիաների (վախերի) նման մանկուց է գալիս։ Դեռևս լիովին պարզ չեն դրա առաջացման պատճառները, սակայն ակնհայտ է, որ այն ուժեղ սթրես է, որն անկառավարելի վախի նոպա է առաջացնում։ Եվ քանի որ այն հիմնականում վաղ մանկության տարիներին ապրած վախի հետևանք է, այդ ինֆորմացիան ենթագիտակցական մակարդակ է տեղափոխվում, և մարդուն մնում է միայն սովորել պայքարել դրա ախտանշանների դեմ։
Կլաուստրոֆոբիայի դեպքում համալիր բուժում է ենթադրվում՝ հոգեթերապևտի ու հոգեբանական օգնության միջամտությամբ։ Հոգեթերապևտը, իհարկե, դեղորայքային բուժում է առաջարկում (հակադեպրեսանտներ)։ Հոգեբանը կիրառում է մի շարք տեխնիկական հնարքներ, որոնք օգնում են նվազեցնելու մարդու հոգեվիճակի վրա վախի բացասական ազդեցությունը. դրանցից են հիպնոթիկ տրանսի վիճակը, լոգոթերապիայի մեթոդները։ Հիվանդին հիպնոթիկ վիճակի բերելով՝ հոգեբանը թուլացնում ու հանգստացնում է նրան, փորձում հեռացնել վախի պատճառը, ներշնչել մարդուն սեփական ուժերի նկատմամբ վստահություն։ Դրանցից է սիստեմատիկ դեսենսիբիլիզացիան, որի էությունը հետևյալն է. սովորեցնել հիվանդին թուլանալու տարբեր մեթոդներ, որոնք ինքը կարող է կիրառել ֆոբիայի նոպայի ժամանակ։ Մարդն ինքը պետք է գիտակցի իր վախի աստիճանը և չընկնի խուճապի մեջ։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.