From Wikipedia, the free encyclopedia
Կիմի-Մաթիաս Ռայկկոնեն (ֆիններեն՝ Kimi-Matias Räikkönen, հոկտեմբերի 17, 1979[1][2], Էսպոո, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիա երբեմն հանդիպում է ազգանվան արտասանության այլ տարբերակ՝ Ռեյկկյոնեն, որը ավելի մոտ է ֆիներեն հնչողությանը), ֆինն ավտոարշավորդ, Ֆորմուլա 1-ի պիլոտ։ 2007 թվականի չեմպիոն և կրկնակի փոխչեմպիոն (2003 և 2005 թվականներին)։ Համարվում է ներկայիս լավագույն ավտոարշավորդներից մեկը։
Կիմի Ռայկկոնեն ֆիններեն՝ Kimi-Matias Räikkönen | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1979[1][2] (45 տարեկան) |
Ծննդավայր | Էսպոո, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Մայրենի լեզու | ֆիններեն |
Մասնագիտություն | Ֆորմուլա 1 ավտոարշավորդ, rally driver և ավտոարշավորդ |
Ամուսին | Minttu Virtanen?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | kimiraikkonen.com |
Kimi Räikkönen Վիքիպահեստում |
Կիմի Ռայկկոնենը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 17-ին Ֆինլանդիայում, Էսպոո քաղաքում։ 10 տարեկանից նա մասնակցել է կարտինգի մրցույթներին, որոնցում բավականին մեծ հաջողությունների է հասել։
Իր կարիերան Ֆորմուլա 1-ում սկսել է 2001 թվականից «Զաուբեր» թիմում։ 2002 թվականին նա տեղափոխվեց «Մերսեդես Մակլարեն» թիմ։ Այս թիմում 5 տարի հանդես գալու ընթացքում երկու անգամ դարձավ փոխչեմպիոն։
2007 թվականին տեղափոխվեց Սկուդերիա Ֆերրարի և նույն թվականին դարձավ չեմպիոն։ Հաջորդ տարի նա զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ Մեկ տարի անց նա ժամանակավորապես լքեց Ֆորմուլա 1-ը, և 2 տարի հանդես եկավ WRC-ում։ 2010 թվականին հանդես եկավ «Citroen Junior» թիմում, իսկ հաջորդ տարի՝ սեփական մասնավոր «ICE 1 Racing» թիմում։
2012 թվականին պայմանագիր կնքեց Ֆորմուլա 1-ի «Լոտուս» թիմի հետ 2 տարի այդ թիմում հանդես գալու վերաբերյալ։
«Լոտուս»-ում նա նույնպես հաջող ելույթ ունեցավ և ավարտեց մրցաշարը երրորդ հորիզոնականում։
2014 թվականից Ռայկկոնենը կրկին սկսեց հանդես գալ Ferarri-ում, որտեղ նրա թիմակիցն է աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆեռնանդո Ալոնսոն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.