From Wikipedia, the free encyclopedia
Կիկլադյան քաղաքակրթություն, բրոնզի դարի հնագիտական մշակույթ, տարածված մ.թ.ա. 3-2-րդ դարերում Կիկլադներ կղզում։ Կղզու վրա առաջին մարդկային բնակավայրերը թվագրվում են միջին (Մավրոսպիլիան Միկոնոս կղզում) և ուշ (Սալիագոսը Փարոս և Անտիփարոս կղզիների միջև) ժամանակի նեոլիթի ժամանակաշրջանին, այսինքն՝ մ.թ.ա. 5-4-րդ հազարամյակ։ Այդ ժամանակ Միլոս կղզում սկսեցին վանակատ արդյունահանել, որն այնուհետև մեծ տարածում է գտել ամբողջ Արևելյան Միջերկրածովյան ավազանում։
Կիկլադյան քաղաքակրթության բարգավաճումը վերաբերում է վաղ բրոնզի դարին։ Ի հայտ են եկել բնակավայրեր, որոնք ամրացված էին պարիսպներով (Կաստրի Սիրոս կղզում)։ Հուղարկավորություններն կատարվում էին քարե արկղերի մեջ, այնուհետև՝ գմբեթավոր դամբարաններում։ Հայտնի են պղնձե և արծաթե զարդեր, տարբեր գործիքներ և զենքեր։ Կերամիկան (ամֆորաներ, կճուճներ և այլն) ունի տարբեր բնույթ տարբեր պատմական խմբերում։ Գեղեցիկ են մարմարից պատրաստված մարտիկների, երաժիշտների, կանանց և երեխաների քանդակները։ Մ.թ.ա. 3-րդ հազարամյակում ի հայտ են գալիս քաղաքային տիպի առաջին բնակավայրերը (Ֆիլակոպի)։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում Կիկլադյան քաղաքակրթության վրա մեծ ազդեցություն է ունեցել Մինոսյան և Հելլադյան քաղաքակրթությունները։ Մ.թ.ա. 1400 թվականից հետո լայնորեն տարածվել է ուշ միկենյան կերամիկան, իսկ Կիկլադյան քաղաքակրթությունը կորցրել է իր ինքնուրույնությունը։
Կիկլադների բնակիչների անվանումը հայտնի չէ։ Հերոդոտոսը նրանց անվանում էր լելեգներ, որոնք հիշատակվում են նաև հունական այլ աղբյուրներում, որտեղ նշվում է վերջիններիս ստրկացման և կարիացիների հետ հետագա ասիմիլյացման մասին։
Հնագետները նշում են Կիկլադյան քաղաքակրթության նմանությունը բրոնզի դարի Միջերկրածովյան այլ քաղաքակրթությունների հետ։
Կիկլադյան ժամանակագրություն[1] | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Փուլ | Թվագրում | Մշակույթ (ըստ Քոլին Ռենֆրյուի) | Մայրցամաքային Հունաստանի և Անատոլիայի ժամանակակից մշակույթներ | |||||||||
Վաղ կիկլադյան I (ECI) | Գրոտտա-Պելոսի մշակույթ | |||||||||||
Վաղ կիկլադյան II (ECII) | Կերոս-Սիրոսի մշակույթ | |||||||||||
Վաղ կիկլադյան III (ECIII) | Կաստրի մշակույթ | |||||||||||
Միջին կիկլադյան I (MCI) | Ֆիլակոպի | |||||||||||
Միջին կիկլադյան II (MCII) | Մինոսյան քաղաքակրթության ասիմիլյացում | |||||||||||
Միջին կիկլադյան III (MCIII) | ||||||||||||
Վաղ կիկլադյան I | ||||||||||||
Վաղ կիկլադյան II | ||||||||||||
Վաղ կիկլադյան III | ||||||||||||
1880 թվականի առաջին հնագիտական պեղումներին հաջորդել են Աթենքում Բրիտանական դպրոցի և Քրիստոս Ցունդասի հետևողական աշխատանքները, ով 1898-1899 թվականներին ուսումնասիրում էր մի քանի կղզիների գերեզմանոցները և մշակել «Կիկլադյան քաղաքակրթություն» տերմինը։
Վաղ կիկլադյան մշակույթը զարգացել է երեք փուլով՝ մ.թ.ա. 3300 և 2000 թվականների միջև, երբ այն մեծ մասամբ գտնվում էր Մինոսյան քաղաքակրթության ազդեցության տակ։ Կրետե կղզում գտնվող Կնոսոս քաղաքում հնագիտական պեղումները վկայում են մ.թ.ա. 3400-2000 թվականներին Կնոսոսի վրա Կիկլադյան քաղաքակրթության ազդեցության մասին։ Դրա մասին վկայում է Կնոսոսում հայտնաբերված կերամիկան[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.