Կիկլադներ
From Wikipedia, the free encyclopedia
Կիկլադներ (հուն․՝ κυκλάδες), կղզեխումբ Եգեյան ծովի հարավում։ Պատկանում է Հունաստանին։
![]() | |
Տեսակ | կղզեխումբ |
Երկիր | Հունաստան[1] |
Վարչատարածքային միավոր | Հարավային Եգեյան կղզիներ |
Մակերես | 2572 կմ² |
![]() | |
![]() | |
Աշխարհագրական տվյալներ
Ընդգրկում է ավելի քան 200 կղզի։ Տարածությունը 2,6 հզ. կմ² է, բարձրությունը՝ մինչև 1008 մ։ Խոշոր կղզիներն են Նաքսոսը, Անդրոսը, Թինոսը, Պարոսը, Միլոսը։ Ակտիվ սեյսմիկ շրջան է։
Անվանում
Անվանումն առաջացել է հունարեն կիկլոս ― «շրջան» բառից (կիկլադես՝ «շրջանաձև»)․ իրոք կղզիները շրջանաձև են դասավորված Դելոս կղզու շուրջը։
Մովսես Խորենացին հիշատակում է Կյուկղադի ձևով։
Պատմություն
Մ. թ. ա. 3-2-րդ հազարամյակների միջակայքում Կիկլադներ կղզիներում ստեղծվել ու զարգացվել է կիկլադյան մշակույթը, որը շատ կողմերով հոգեհարազատ էր մինոյան մշակույթին ու քաղաքակրթությանը։
Կիկլադները զանգվածային մշակույթում
«Կիկլադներ» անվանումն է կրում սեղանի մարտավարական մի խաղատեսակ «Триоминос.ру» Արխիվացված 2020-07-19 Wayback Machine:
Կլիմա և բուսածածկույթ
Կլիման և բուսածածկույթը միջերկրածովային են։
Բնակչություն
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, ձկնորսությամբ։
Հանածոներ
Կիկլադներում կան երկաթի, բոքսիտների, հղկաքարի հանքավայրեր։
Պատկերներ
- Հին թատրոն, Նաքսոս
- Կիկլադների մայրաքաղաքը, Սիրոս կղզի
- Սանտորինի
- Միկոնոս քաղաք
- Նաքսոս քաղաք
- Ֆոլեգանդրոս
- Միլոս
- Մինոյան մշակույթի նմուշ՝ որմնանկար՝ քաղաքի պատկերով
Տես նաև
- Կիկլադիական մշակույթ
- Փոքր Կիկլադներ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.