Կիգալի
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կիգալի (Kigali), Ռուանդայի մայրաքաղաքն է (1962 թվականի հուլիսի 1-ից)։ Բնակչությունը՝ ▲1 156 663 մարդ (սեպտեմբերի 5, 2019)[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Կիգալի | ||
Kigali | ||
Երկիր | Ռուանդա | |
Ենթարկում | Մայրաքաղաք | |
Համայնք | Kigali Province? | |
Քաղաքապետ | Ֆիդել Նդայիսաբա | |
Հիմնադրված է | 1907 թ. | |
Առաջին հիշատակում | 14-րդ դար | |
Մակերես | 730 կմ² | |
ԲԾՄ | 1567 մետր | |
Բնակչություն | ▲1 156 663 մարդ (սեպտեմբերի 5, 2019)[1] | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Պաշտոնական կայք | kigalicity.gov.rw | |
| ||
Ռուանդան և Բուրունդին 1890 թվականի Բրյուսելի համաժողովի արդյունքներով փոխանցվել են Գերմանական կայսրությանը։
Կիգալին հիմնադրվել է 1907 թվականին[2] (այլ տվյալներով՝ 1898 թվականին) որպես գերմանական գաղութային կառավարության նստավայր[3]։ Մինչև 1916 թվականը գտնվում էր Գերմանական կայսրության վերահսկողության տակ[3]։ 1919 թվականից՝ Ազգերի Լիգայի մանդատի վերահսկողության տակ[2]։ 1921 թվականից Ռուանդա Ուրունդի պետության կազմում վերահսկվել է Բելգիայի կողմից[2] : 1962 թվականից անկախ Ռուանդայի մայրաքաղաքն է[3]։
1945-1991 թվականները Կիգալիի բնակչության թիվը 6000-ից աճել է 150 000-ի, իսկ 2006-ին՝ հասել է միլիոնի (արվարձանների հետ միասին)։
1994 թվականի իրադարձությունների ժամանակ զոհվել են քաղաքի տասնյակ հազարավոր բնակիչներ, բազմաթիվ բնակիչներ փախչել են հարևան երկրներ։ Քաղաքը մասամբ ավերվել է։ 1997 թվականից Կիգալին վերականգնվում է[3]։
Կիգալին գտնվում է հասարակածից հարավ, Ռուանդայի կենտրոնում։ Քաղաքը տեղակայված է լեռների լանջերին, ծովի մակարդակից 1830 մ բարձրության վրա։
Քաղաքը գտնվում է հասարակածային մուսոնային կլիմայական գոտում[4]։ Չոր սեզոնը շարունակվում է հունիսից մինչև օգոստոս։ Ամսական միջին ջերմաստիճանը կազմում է 20-21 °C: Տեղումների տարեկան քանակը՝ 1000 մմ։ Կլիման բավականին մեղմ է ծովի մակարդիկ բարձր դիրքի շնորհիվ։
Քաղաքը երկրի առևտրային կենտրոնն է (սուրճ, կաշվե հումք, խոշոր եղջերավոր կենդանիներ)։ Գործում են կաշվե իրերի, կոշիկների, հագուստի, կավե իրերի արտադրության ձեռնարկություններ։ Քաղաքում գործում է նաև վերմակների գործարան։ Արվարձաններում կան սուրճի պլանտացիաներ, անագի հանքավայրեր։
Տարեթիվ | 1907 | 1945 | 1991 | 1996 | 2001 | 2006 |
Բնակչություն, բնակիչ |
357[5] | 6 000[5] | 140 000[5] | 358 200[5] | 605 000[5] | 1 000 000[5] |
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.