Արխիպ Կուինջիի նկար From Wikipedia, the free encyclopedia
«Կեչիների պուրակ» (ֆր.՝ Les peniches à Billancourt), հունական ծագումով ռուս նկարիչ, ռեալիզմի կարկառուն ներկայացուցիչ Արխիպ Կուինջիի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1879 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 97 × 181 սմ[1][2]։
Կեչիների պուրակ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Արխիպ Կուինջի |
տարի | 1879 |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
Ծանոթագրություններ |
Այսօր «Կեչիների պուրակ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան)։
Առաջին անգամ «Կեչու պուրակ» ստեղծագործությունը հանրությանը ցուցադրվել է 1879 թվականին՝ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության 7-րդ ցուցահանդեսին։ Ե՛վ նկարիչները, և՛ դիտողները, որոնք ներկա էին ցուցահանդեսին, նշել են նկարի անսովորությունը. այն արդյունքում դառնալու էր Կուինջիի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը[3]։
Նկարը հեղինակի կողմից նկարվել է ռոմանտիկական բնանկարի ոճում։ Ինչպես Կուինջիի մյուս նկարներում, այս մեկում նույնպես լույսի և գույնի անսովոր զուգակցություն է։ Արեգակի ցայտերանգությունը սուր է, ինչը թողնում է շատ վառ արևային լուսավորության ազդեցություն[2]։ Կեչիների վերին հատվածը չի երևում, տեսանելի են միայն ծառաբները և ոչ մեծ կանաչ ճյուղերը, որոնք առանձնանում են վառ կանաչ գույնով՝ անտառի մուգ կանաչ ֆոնին[3]։ Կտավի կենտրոնում պատկերված է հոսող առվակ, ինչը նկարը բաժանում է երկու մասի։
Կուինջին մի քանի նկար և էսքիզ է ստեղծել, որոնք կրկին կոչվում են «Կեչու պուրակ»[4][5]։ Դրանցից մեկը նկարվել է 1901 թվականին և այսօր պահպանվում և ցուցադրվում է Բելառուսի ազգային արվեստի թանգարանում[3][5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.