From Wikipedia, the free encyclopedia
Կարսի պաշարում, 1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսական զինված ուժերի կողմից Կարս քաղաքի պաշարման և գրավման գործընթաց։
Կարսի պաշարում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878) | |||||||||
Կարսի գրավման լուրի տարածումը | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Ռուսական կայսրություն | Օսմանյան կայսրություն | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Իվան Լազարև | Հուսեյն Համի փաշա | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
28 000 զինծառայող, 119 հրանոթ | 25 000 զինծառայող, 303 հրանոթ | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
2300 սպանվածներ և վիրավորներ[1] | 7 000 սպանվածներ, 18 000 գերիներ, 303 հրանոթ |
Կարսը եղել է Օսմանյան կայսրության արևելյան հատվածի խոշոր ամրոցներից մեկը։ Պատերազմի սկզբին հեծելազորի գեներալ Միքայել Լոռիս-Մելիքովի գլխավորած կորպուսը (30 000 զինծառայող և 96 հրանոթ) պաշարել է Կարսը, սակայն Ահմեդ Մուխտար փաշայի հինգ հազարանոց բանակի և 25 000-անոց անկանոն զորախմբերի հակահարվածի արդյունքում, հունիսի 28-ին (հուլիսի 9-ին) ստիպված է եղել է թողնել պաշարումը և նահանջել ռուսական սահմանների մոտ։
Ալաջայի ճակատամարտում թուրքական ուժերին ջախջախելուց հետո՝ ռուսական զորքերն սկսել են հարձակումը և հոկտեմբերի 9 (21)-ին գեներալ-լեյտենանտ Իվան Լազարևի ջոկատը (28 000 սուսերավորներ և 56 հրանոթներ ) մոտեցել են Կարսին։ Հոկտեմբերի 13-ից (25) մինչ հոկտեմբերի 20ը (նոյեմբերի 2) Կարսին է մոտեցել ծանր հրետանային զորախումբ (5 հատ 6 դյույմ տրամաչափ ունեցող, 24 հատ 24 ֆուտ տրամագիծ ունեցող, 28 հատ 9 ֆուտ տրամագիծ ունեցող հրանոթներ և 6 հատ 6 դյույմ տրամագիծ ունեցող ականանետեր)։
Հոկտեմբերի 30-ից (նոյեմբերի 12) սկսած մեկ շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել թուրքական ամրությունների ինտենսիվ ռմբակոծում։ Նոյեմբերի 5-ին (12) երեկոյան ժամը 9-ին սկսվել է ամրոցի պաշարումը։ Նոյեմբերի 6-ին (18) առավոտյան ժամը 8-ին գրոհի ժամանակ ողջ մնացած թուրքերը հանձնվել են։ Կարողացել են փախչել միայն հեծյալների փոքր խումբ և ամրոցի կառավարիչ Հուսեյն Համի փաշան։
1880 թվականին ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկի գրել է «Կարսի նվաճումը» անունը կրող նվագախմբային հանդիսավոր քայլերգը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.