Կարապետ Հայրապետյան

հայ ջութակահար From Wikipedia, the free encyclopedia

Կարապետ Հայրապետյան

Կարապետ (Կարո) Պետրոսի Հայրապետյան (փետրվարի 20, 1942[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 10, 1997, Երևան, Հայաստան), հայ ջութակահար[2][3]։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Կարապետ Պետրոսի Հայրապետյան, Հիմնական տվյալներ ...
Կարապետ Պետրոսի Հայրապետյան
Thumb
Հիմնական տվյալներ
Ծնվել էփետրվարի 20, 1942
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ,
 Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 10, 1997
(55 տարեկան)
Երևան, Հայաստան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Ժանրերռաբիս
Մասնագիտությունջութակահար
Գործիքներջութակ
ԼեյբլParseghian Records
Փակել

Կենսագրություն

Կարո Հայրապետյանի ծնողները՝ Պետրոսն ու Հռիփսիմեն, ապրել են Արևմտյան Հայաստանում։ Այնուհետև նրանք տեղափոխվել են Ֆրանսիա, որտեղ հանդիպել են և 1933 թվականին ամուսնացել։ 1936 թվականին նրանք տեղափոխվել են Հայաստան, որտեղ էլ 1942 թ. փետրվարի 20-ին ծնվել է երկար սպասված զավակը։ Նրան կնքել են Պետրոսի հոր՝ Կարապետի անունով[4]։

Կարոյի երաժշտական տաղանդը դրսևորվել է արդեն մանուկ հասակում։ Նա բազմաթիվ գործիքներ է նվագել։ Դա ծնողներին դրդել է որդուն տանել ջութակի դասերի (հատկապես մի ջութակահարի մասին ֆիլմը դիտելուց հետո)[4]։ Երաժշտական կրթությունը Կարոն ստացել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, հետո ուսումը շարունակել է Մոլդովայում[5]։

Ջազմեն Վահագն Հայրապետյանի հայրն է։

Վաղաժամ վախճանվել է 1997 թ. հոկտեմբերի 10-ին։

Սկավառակագրություն

  • «Concert In Armenia» ալբոմ (1990), Pipeline Entertainment[6]
  • «The Magic Bow» ալբոմ (1994), MP3, Hollywood Music Center/Peko Music
  • «Կախարդական ջութակ» ալբոմ (1996)
  • The Best of Garo Hayrabedian (CD), 1996, Parseghian Records[7]
  • «Memories» ալբոմ[8]
  • «Music palace» ալբոմ (1998)[9]

Քննադատություն

Կարո Հայրապետյանը համարվում է ռաբիս ոճի առաջատար կատարողներից մեկը։ Նա է առաջինը ջութակը կիրառել այդ ժանրում և այն բարձրացրել մինչև թատերական բեմի գագաթները[3][10]։

Ֆիլմեր

  • Նկարահանվել է «Երջանկության մեխանիկան» գեղարվեստական ֆիլմի դրվագներից մեկում[11][12]
  • Վավերագրական ֆիլմ «Սոլո», 1986 թվական, հ/ֆ «Երևան» ստուդիա։ Սցենարի հեղինակ և ռեժիսոր Ա. Ավանեսով (ֆիլմ-համերգը նվիրված է Կարապետ Հայրապետյանի ստեղծագործական կյանքին)
  • Կարապետ Հայրապետյանի մասին խոսվում է Ռուշան Փիլոսյանի երաժշտական-գրական հաղորդման մեջ («Ղրիմ» հեռուստառադիոընկերություն)

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.