From Wikipedia, the free encyclopedia
«Կարմիր լուրեր», խորհրդային շրջանի կոմունիստական ամսաթերթ, Բուլղարիայի կոմունիստական կուսակցության (ԲԿԿ) Հայկական խմբի օրգան։ Հրատարակվել է բուլղարահայ «Մամուլի կոմիտե» կազմակերպության կողմից։ Լույս է տեսել 1920-1921 թթ.-ին, Ֆիլիպեում (Պլովդիվ)։ Խմբագիր՝ Ս. Շահբազյան։ Եղել է հայալեզու առաջին կոմունիստական թերթը սփյուռքում։
Բուլղարահայ բնակչությանը փորձել է կողմնորոշել դեպի կոմունիստական կուսակցությունն ու Կոմինտերնը, սոցիալիզմի իրականացումը կապել է այսպես կոչվող՝ պրոլետարիատի դիկտատուրայի հաստատման հետ։ Ակտիվ գործունեություն ծավալել հանուն Խորհրդային Հայաստանում կոմունիստական վարչակարգի ամրապնդմանը։ Լուսաբանել է բուլղարահայ աշխատավորական շարժումներն ու ԲԿԿ-ի գործունեությունը, արձագանքել սովետական հանրապետություններին օգնող միջոցառումներին։
«Կարմիր լուրեր»-ին հաջորդել է «Նոր աշխարհ» (1922-1923) թերթը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 334)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.