Կարկասոն ամրոց

From Wikipedia, the free encyclopedia

Կարկասոն ամրոց (ֆր.՝ Cité de Carcassonne, ville fortifiée de Carcassonne), միջնադարյան ճարտարապետական համալիր ֆրանսիական Օդ դեպարտամենտի Կարկասոն քաղաքում։ Ամրոցը տեղակայված է Օդ գետի աջ ափին` ժամանակակից քաղաքից հարավ-արևելք։

Արագ փաստեր Կարկասոն ամրոցֆր.՝ Cité de Carcassonne, ville fortifiée de Carcassonne, Տեսակ ...
Կարկասոն ամրոց
ֆր.՝ Cité de Carcassonne, ville fortifiée de Carcassonne
Thumb
Նկարագրություն
Տեսակամրոց, fortified town? և միջնաբերդ
Վարչական միավորԿարկասոն[1] և Լանգեդոկ-Ռուսիլիոն
Երկիր Ֆրանսիա[1]
Կայքcarcassonne.culture.fr և remparts-carcassonne.fr
Thumb
Thumb
 Historic fortified city of Carcassonne Վիքիպահեստում
Փակել

Միջնադարյան այս քաղաքի պատմությունն սկսվում է ֆրանսիական պատմության գալիական շրջանից։ Քաղաքը շրջապատված է եղել ամրոցային երկու շարք պատերով, որոնց երկարությունը կազմում է շուրջ 3 կմ։ Պատերից վեր են խոյանում 52 աշտարակներ։ Քաղաքի տարածքում գտնվում են իշխանական ամրոցը և Սուրբ Նազարոսի բազիլիկը։

19-րդ դարում աշտարակը տարերային ձևով վերակառուցվել է Էժեն Վիոլե լե Դյուկայի գլխավորությամբ։ Վերակառուցման աշխատանքները խիստ քննադատության են ենթարկվում։ Դյուկայի մահից հետո վերականգնողական աշխատանքները գլխավորում է Պոլ Բոեսվիլվալդը, ավելի ուշ` Նոդեն[2]։ 1997 թվականից Սիտեն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում[3]։ Ամրոցը, դրան կից շինությունները և աշտարակները Ֆրանսիայի պատմական հուշարձաններ են։ Քաղաքի մի մասը գտնվում է տեղի իշխանությունների ենթակայության տակ։

Աշխարհագրական դիրք

Կարկասոն ամրոցը գտնվում է Օդ գետի աջ ափին։ Այն խոյանում է ժամանակակից Կարկասոն քաղաքի մերձակայքում։ Միջնադարյան քաղաքը գտնվում է Սև լեռան և Պիրենեյների միջև` Միջերկրական ծովի և Ատլանտյան օվկիանոսի ճանապարհին։ Այդպիսով` միջնադարյան քաղաքը ռազմավարական կարևոր դեր է զբաղեցրել Ֆրանսիայի հարավում։

Սիտեն կառուցված է եղել ոչ մեծ բարձրավանդակի եզրին` ժամանակակից Կարկասոնից 150 մ բարձրության վրա։ Այն բանից հետո, երբ վեստգոթերը կառուցել են ամրությունների առաջին շարքը, հողը այդ տեղանքում փոքր-ինչ նստել է, քանի որ բարձրավանդակը, սկսվելով Կորբյեր լեռան ստորոտից, Սիտեի տարածքում ցածրանում է մինչև 148 մ, իսկ Օդ գետի մոտ ծովի մակարդակից բարձր է ընդամենը 100 մ։ Արևմտյան մասը զառիթափ է, ինչը բնական արգելք է հանդիսացել թշնամու` ամրոց ներխուժելուն։ Առևտրականների մուտքը և թշնամու հարձակումները եղել են արևելյան մասից. այդ պատճառով էլ պաշտպանական ամենակարևոր կառույցները գտնվել են հենց այդ կողմում։

2500-ամյա պատմություն

Thumb
Ամրոցի ընդհանուր տեսք

Կարկասոն ամրոցը պատմության մի քանի փուլեր է ունեցել։ Սկզբնական շրջանում այն նախնադարյան բնակավայր է եղել։ Հետագայում գալլահռոմեական շրջանում այստեղ հիմնադրվել են քաղաք, վեստգոթյան ամրոց, կոմսություն։ Պատմական այս փուլերից յուրաքանչյուրը իր դրոշմն է թողել Սիտեի ճարտարապետության վրա։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.