Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Կարկառ, քաղաք (ամրոց, բերդ, գյուղ, գյուղաքաղաք, ավան) Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Կարկառի գավառակում[2]։ Հանդիսանում էր համանուն գավառակի կենտրոն։ Գտնվում էր Մալաթիա քաղաքից հարավ-արևելք, Եփրատ գետի աջ կողմում։
Քաղաք | ||
---|---|---|
Կարկառ | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Կարկառի գավառակ | |
Այլ անվանումներ | Գերգեր | |
Բնակչություն | ▲19 450 մարդ (2021) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 02700[1] | |
Պաշտոնական կայք | gerger.bel.tr | |
| ||
Բնակավայրն ունեցել է հետևյալ անվանումները. Գախթա, Գախտա, Գարգառ, Գարգար, Գեռգեռ, Գերգեր, Գերգեր գալեսի, Գյառգյառ, Կախթա, Կախտա, Կահտա, Կահտայն, Կառկառ, Կառկառ Նոր, Կարկար, Կեռկեռ, Կերկեռ քալեսի, Կերկեր, Կյախտա, Քարզալա, Քարքար, Քիխթա, Քյախթա, Քյախթե, Քյախտա, Քյուրքյուր։
Բնակավայրի տեղում ժամանակին գտնվել է Կոմագենեի Արսամեա քաղաքը։ 1283 թվականին բնակավայրը Մարաշի հետ միասին գրավվել է եգիպտական սուլթանի կողմից։
Հայ բնակչության մի մասը բնաջնջվեց, իսկ մնացածը բռնի մուսուլմանացվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
20-րդ դարի սկզբին ուներ 100 հայ տուն բնակիչ։
Կարկառն ուներ հայկական եկեղեցի և բերդ։ Բերդը կառուցված էր սև քարից՝ բարձր լեռան վրա։ Բերդի մասին տեսեկություններ են պահպանվել Մատթեոս Ուռհայեցու և Միխայիլ Ասորու մոտ[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.