From Wikipedia, the free encyclopedia
Կարծրամաշկություն, սկլերոդերմիա, կոլագենային հիվանդություն, արտահայտվում է մաշկի, հարակից հյուսվածքների, իսկ գործընթացի համակարգային բնույթի դեպքում՝ նաև ներքին օրգանների կարծրացմամբ։ Կարծրամաշկությունը լինում է՝
Կարծրամաշկություն | |
---|---|
![]() Կարծրամաշկության կլինիկական դրսևորումներ | |
Տեսակ | անբուժելի/հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | vascular alteration?[1] |
Բժշկական մասնագիտություն | ռևմատոլոգիա |
Systemic sclerosis Վիքիպահեստում |
Սահմանափակ կարծրամաշկությունը կարող է լինել կուտակային, զոլավոր և մակերեսային։ Մաշկի վրա առաջանում են բծեր, որոնք հետագայում կարծրանում են և ենթարկվում ապաճման։
Տարածուն կարծրամաշկությունն ընթանում է ծանր, ընդգրկում է դեմքը, իրանը, վերջույթները։ Իրար են հաջորդում այտուցը, կարծրացումը և ապաճումը։
Համակարգային կարծրամաշկությունը բնորոշվում է շարակցական հյուսվածքի և արյան փոքր անոթների տարածված կարծրախտային փոփոխություններով։
Հիվանդությունը զարգանում է աստիճանաբար։ Առաջանում է թոքերի, սրտի, կերակրափողի և ստամոքս-աղիքային համակարգի այլ օրգանների ֆիբրոզ, խանգարվում է ախտահարված օրգանների գործունեությունը։
Նպաստող գործոնների (սառեցում, վնասվածքներ, դեղորայքային անընդունելիություն) վերացում, կորտիկոստերոիդներ, անոթալայնիչներ, ֆիզիոթերապիա։ Քրոնիկ ընթացքի դեպքում՝ առողջարանային բուժում։
Seamless Wikipedia browsing. On steroids.