հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Կարեն Արտոյի Գրիգորյան (փետրվարի 8, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմանկարիչ, գեղանկարիչ։ Հայաստանի վաստակավոր նկարիչ (2007)։
Կարեն Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1977) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1983) |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կարեն Գրիգորյանը ծնվել է Երևանում։ 1977 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1983 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղարվեստի բաժինը։ 1987 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Որպես թատերական նկարիչ «Մոխրոտը» ներկայացմամբ հանդես է եկել Երևանի Փոսի թատրոնում։ 1989 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչն է[1], որտեղ, ինչպես նաև Երևանի մի շարք այլ թատրոններում ձևավորել է տարբեր ներկայացումներ։ Ձևավորել է նաև Դուդուկի հրապարակային թատերականացված փառատոնը և «Խոր Վիրապ» ներկայացումը՝ նվիրված Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.