From Wikipedia, the free encyclopedia
Կարագով կատվի պարադոքս, կատակային պարադոքս, որի հիմքում ընկած են երկու ժողովրդական ասացվածքներ.
Հակասություն է առաջանում, երբ դիտարկում ենք կատվին, որի մեջքին կապած է բուտերբրոդ (կարագի կողմը դեպի վերև), և որն ընկնում է գետնին։
Պարադոքսն իսկապես իրենից հետաքրքրություն է ներկայացնում, եթե ենթադրում ենք, որ բոլոր կատուներն իսկապես միշտ ընկնում են թաթերի վրա, իսկ բոլոր բուտերբրոդներն ընկնում են կարագի կողմով դեպի ներքև։
Որոշ մարդիկ կատակով հաստատում են, որ փորձի հետևանքը կարող է դառնալ ձգողականության հակառակ ուժը։ Ըստ նրանց` կատվի անկումը կդանդաղանա հատակին մոտենալիս, և նա կսկսի պտտվել` փորձելով վայրէջք կատարել թաթերի վրա, բայց և միաժամանակ` բուտերբրոդի կարագի կողմով։ Ի վերջո, նա պետք է հասնի հաստատուն կարգավիճակի` կախված լինելով Երկրի մակերևույթից ոչ հեռու և պտտվելով մեծ արագությամբ։ Սակայն դա հնարավոր կլիներ միայն օդի բացակայության պայմաններով, հակառակ դեպքում ըստ էներգիայի պահպանման օրենքի` պտտման հանդեպ օդի դիմադրության ուժը պետք է հակազդեր անկման ձգողականության ուժին։
Ինչպես նաև գոյություն ունի կարծիք, որ կատուն կլիզի կարագը բուտերբրոդից և վայրէջք կկատարի թաթերի վրա։
Իրականում ոչ մի հակասություն չկա։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ կատուն միշտ վայրէջք է կատարում թաթերի վրա, իսկ կարագով բուտերբրոդներն ընկնում են կարագի կողմը դեպի ներքև, ապա առաջին դեպքում թաթերի վրա կընկնի կատուն, իսկ բուտերբբրոդը այդպես էլ կմնա օդում։ Երկրորդ դեպքում կարագով բուտերբրոդը կընկնի գետնին, իսկ կատուն այդպես էլ կմնա օդում։ Իսկ թե տարբերակներից որ մեկն է ավելի հավանական` կախված է նախնական պայմաններից։ Ճիշտ է, մնում է ևս մեկ տարբերակ` կատվից և բուտերբրոդից կազմված «համակարգը» ընկնում է կողքի վրա, սակայն այս տարբերակը չի դիտարկվում։
Հակասության տարածման երկրորդ տարբերակը, որն առաջարկել է Նոժնովը, այն է, որ բուտերբրոդով կապված կատուն բարդ օբյեկտ է հանդիսանում, այդ իսկ պատճառով էլ այն չի կարող լինել առաջին կանոնի կատուն և երկրորդ կանոնի բուտերբրոդը միաժամանակ։ Հակառակ դեպքում` երկաթուղին կամ բեռնատարը, որում կարագով բուտերբրոդներ կան, պետք է ներքև ընկներ` կարագի կողմը դեպի ներքև[1]։ Ֆիզիկայի լեզվով` դա նշանակում է, որ կատվին և բուտերբրոդին միացնելու համար ընդունված չէ կատարյալ պինդ մարմնի մոդելը։
Կարագով կատվի պարադոքսն օգտագործվում է «Flying Horse» էներգետիկ ըմպելիքի գովազդում[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.