Կավահան (Ղավախան), գյուղ Արցախի Մարտունու շրջանում՝ հանրապետության հարավարևելյան հատվածում, Մարտունի շրջկենտրոնից 36 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 28 կմ հեռավորության վրա։

Արագ փաստեր Գյուղական համայնք, Երկիր ...
Գյուղական համայնք
Կավահան
Կավահան
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտունու շրջան
ՀամայնքՄարտունու շրջան
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն124 մարդ (2015)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Thumb
Կավահան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Փակել

Աշխարհագրություն

Համայնքը լեռնային է, ունի 705,07 հա տարածք, որից 357,18 հա գյուղատնտեսական նշանակության, 305,82 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 5 աղբյուրներ` «Գյուղամեջի», «Էլուդարա», «Արզումանեն», «Գյուլասեն» և «Ըղեն»։

Առկա է իսլանդական շպատի հանքային պաշար։

Բնակչություն

2015 թվականին Կավահան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 75 մարդ, կա 30 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Տարի 2008 2009 2010
Բնակիչ 86 85 82
Փակել

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Աստվածածին եկեղեցի (1871 թ.), գերեզմանոց (XVII-XIX դդ.), խաչքար (XVI դ.), հաշվառված է 21 հուշարձան։

Հասարարակական կառույցներ

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Կոլխոզաշենի միջնակարգ դպրոցի Կավահանի մասնաճյուղը, որտեղ սովորում էին 15 աշակերտներ[2]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.