From Wikipedia, the free encyclopedia
Կապույտ հեծյալ (գերմ.՝ Der Blaue Reiter), էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչների ստեղծագործական միավորում 20-րդ դարասկզբի Գերմանիայում։
Միավորումը հրատարակել է համանուն ալմանախ։
«Կապույտ հեծյալ» միավորումը հիմնադրվել է 1911 թվականի դեկտեմբերին Մյունխենում Վասիլի Կանդինսկու և Ֆրանց Մարկի ջանքերով։ Հիմնական նպատակն է եղել ձերբազատվել ակադեմիական գեղանկարչության քարացած սկզբունքներից։ Խմբի անդամներից են եղել Ավգուստ Մակեն, Մարիանա Վերյովկինան, Ալեքսեյ ֆոն Յավլենսկին և Պաուլ Կլեեն։ Այս գեղարվեստական խմբի աշխատանքներում ներգրավված էին նաև կոմպոզիտորներ ու պարողներ։ Նրանց միավորում էր հետաքրքրվածությունը միջնադարյան ու պրիմիտիվ արվեստով, ինչպես նաև ժամանակի ուղղություններով` ֆովիզմով ու կուբիզմով։
Ավգուստ Մակեն ու Ֆրանց Մարկը կարծում էին, որ ամեն մարդ ունի իրականության ներքին ու արտաքին ընկալում, որոնք պետք է միավորել արվեստի միջոցով։ Այս գաղափարը ամրապնդվում էր Կանդինսկու տեսությամբ։ Խումբը ձգտում էր հասնել արվեստում բոլոր ձևերի հավասարության։
«Կապույտ հեծյալ» անվանումը մենք որոշել ենք Զինդելդորֆե այգում` սրճարանի սեղանի շուրջ։ Մենք երկուսս էլ սիրում էինք կապույտը, Մարկը` ձիերին, ես` հեծյալներին։ Եվ անվանումն էլ ծնվեց հանպատրաստից[1]։ |
1911 թվականի դեկտեմբերի 18-ին Մյունխենում` Հենրիխ Տանհաուզերի ժամանակակից պատկերասրահում, կայացել է միավորման առաջին ցուցահանդեսը, որ տևել է մինչև 1912 թվականի առաջին օրերը։ Ցուցադրվել են 14 նկարիչների 43 աշխատանքներ, այդ թվում Անրի Ռուսոյի, Ալբերտ Բլոխի, Դևիդ Բուրլյուկի, Վլադիմիր Բերլյուկի, Հենրիխ Կամպեդոնկայի, Ռոբեր Դելոնեի, Էլիզաբեթ Էպշտեյնի, Եվգենիա ֆոն Կելերի, Վասիլու Կանդինսկու, Ավգուստ Մակեի, Ֆրանց Մարկի, Գաբրիելա Մյունստերի, Ջին Բլե Նիստլեի և Առնոլդ Շյոնբերգի աշխատանքները։
1912 թվականի հունվարից ցուցահանդեսը ներկայացվել է եվրոպական շատ քաղաքներում` Քյոլն, Բեռլին, Բրեմեն, Ֆրանկֆուրտ, Համբուրգ, Բուդապեշտ, Օսլո, Հելսինկի, Թրոնհեյմ, Գյոտեբորգ։
1912 թվականի փետրվարի 12-ից ապրիլի 2-ը Մյունխենի Հանս Գոլցի Նոր արվեստի պատկերասրահում (գերմ.՝ Neue Kunst Hans Goltz) կայացել է «Կապույտ հեծյալ» միավորման երկրորդ ցուցահանդեսը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.