From Wikipedia, the free encyclopedia
Կանաչ թանգարան, թանգարան, որն իր գործողությունների, ծրագրման և ենթակառուցվածքների միջոցով միավորում է կայունության գաղափարները։ Շատ կանաչ թանգարաններ օգտագործում են իրենց հավաքածուները` ցուցահանդեսներ, իրադարձություններ, դասընթացներ և այլ ծրագրեր կազմակերպելու համար` հանրությանը շրջակա միջավայրի վերաբերյալ կրթություն ապահովելու նապատակով։
Կանաչ թանգարանները փորձում են մարդկանց օգնել ավելի գիտակից դառնալ իրենց աշխարհի, դրա սահմանափակումների հանդեպ և գիտակցել, թե իրենց գործողություններն ինչպես են ազդում դրա վրա։ Նպատակն է դրական փոփոխություն ստեղծել` մարդկանց քաջալերելով իրենց առօրյա կյանքում կայունության ընտրություն կատարել։ Նրանք օգտագործում են իրենց դիրքը որպես համայնքային կենտրոնական ինստիտուտներ` մշակութային համակեցություն ստեղծելու համար։
Թանգարանները «եզակի ներդրում են ունենում հասարակության կյանքում` հավաքելով, պահպանելով և ներկայացնելով այս աշխարհի առարկաները»՝ ըստ Թանգարանների ամերիկյան դաշինքի էթիկայի կանոնադրության։ Կան բազմաթիվ թանգարաններ, որոնք մասնագիտացված են տարբեր դաշտերում, ինչպես, օրինակ, մարդաբանություն, արվեստ, պատմություն, բնագիտություն, գիտություն։ Կարելի է ունենալ այնպիսի կենդանի հավաքածուներ, ինչպիսիք են հանրային ակվարիումները, բուսաբանական այգիները, բնության կենտրոնները և կենդանաբանական այգիները, կամ էլ ոչ հավաքածուները, ինչպես, օրինակ, պլատենարիումներ և մանկական թանգարանները[1]։
Թանգարանները բնական ժառանգության և մշակութային ժառանգության սպասարկողներն են` պահպանելով մարդկության համար կարևոր օբյեկտները համայնքային և համաշխարհային մակարդակով։ Թանգարանները հաղորդում և ապահովում են գիտելիք։ Դրանք ծառայում են հասարակությանն ու սովորաբար ունեն ոչ առևտրային օրինական կարգավիճակ։
Կանաչ թանգարանների համատեքստում կանաչ բառը նշանակում է շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված փորձ։ «Կանաչ» և «համակցվող» բառերը հաճախ օգտագործվում են որպես միմյանց փոխարինող։ Այնուամենայնիվ, ըստ Բրոֆի և Ուայլի, «կանաչն» ու «կայունը» ունեն միանգամայն տարբեր սահմանումներ։ «Կանաչը վերաբերում է այն արտադրանքին ու վարքին, որոնք բնապահպանական առումով առողջ են..., մինչդեռ «կայուն» բառով բնութագրվում է այն փորձը, որը հիմնված է վերականգնվող և վերաօգտագործվող նյութերի և այնպիսի գործընթացների վրա, որոնք կանաչ են կամ շրջակա միջավայրի համար անվնաս»[2]։ «Կայունության» մեկ այլ հաճախ մեջբերվող սահմանումը, որն օգտագործվում է տարբեր համատեքստերում և սահմանվել է ՄԱԿ-ի կողմից 1987 թվականին, հետևյալն է. «Զարգացում, որը բավարարում է ներկայի կարիքները` առանց կասկածի տակ դնելու հաջորդ սերունդների` իրենց կարիքները բավարարելու կարողությունը»[3]։
Կայունությունն արտացոլում է կոմպլեքս համակարգ, որտեղ տարրերը սերտորեն կապված են և գոյություն չունեն միմյանցից մեկուսացված։ Կայունության համակարգը ազդում է և ազդեցություն է կրում դրա անդամների անհատական ու հավաքական վարքից։ Կայությունն ընդունում է «մարդու ազդեդությունը շրջակա միջավայրի վրա» և ձգտում է մեղմացնել բացասական ազդեցությունը[4]։
Կանաչ մշակույթները տարածում են կայունության մշակույթը։ Մշակույթը ձևավորում և պահում է մարդկության խորագույն արժեքները, վերաբերմունքը և գործողությունները։ Կայունությունը խնդրում է մարդկանց հարմարվել մշակութային մակարդակին` փոխելով իրենց հավատն ու վարքը։ Թանգարանները եզակի դեր ունեն կայունության մշակույթ հաստատելու և զարգացնելու գործում։ «Որպես մշակույթի պահպանողներ` թանգարաններն անհամեմատելի ուժ ու պատասխանատվություն ունեն` ինքներս մեզ, մեր մոլորակն ու մեր մշակութային ռեսուրսները պահպանելու մեթոդներ ստեղծելու, ուսուցանելու գործում»[5]։
Կանաչ թանգարանները համեմատաբար նոր երևույթ են։ Թանգարանների շրջանում շրջակա միջավայրի կայունության վերաբերյալ քննարկումներն սկսվել են 1990-ական թվականներին և շարունակվում են մինչև այսօր։ Այսօր կանաչ թանգարանները մեծ ուշադրության են արժանանում ակադեմիաների և լրատվամիջոցների կողմից։ Որոշ գիտնականներ հավատում են, որ կայունության վրա շեշտադրումը միջոց է թանգարանների համար` համապատասխան լինել 21-րդ դարին։ Այնուամենայնիվ, շատ հայտնի թանգարաններ կայունության փորձ չունեն[7]։
Կանաչ թանգարանների շարժումն սկսվել է գիտության և մանկական թանգարաններում։ Գիտության թանգարանները համարում էին, որ բնության պաշտպանությունն ու կրթությունը հեշտորեն կարող են տեղավորվել իրենց առաքելության ու ծրագրերի մեջ։ Մանկական թանգարանները համոզվել են, որ կանաչ դիզայնը կարող է առողջ միջավայր ստեղծել նրանց փոքրիկ այցելուների համար։ Կայունության թեման թանգարանների կողմից քննարկվող դառնալուց հետո կենդանաբանական այգիներն ու ակվարիումները հասկացել են կայունության մասին կրթության գործում իրենց առանցքային դերն ու առաքելությունը[8]։ Վերջերս Կենդանաբանական այգիների ու ակվարիումների ասոցիացիան իր լիազորությունների մեջ ավելացրել է նաև բնապահպանությունը[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.