Կամախի գավառակ
From Wikipedia, the free encyclopedia
Կամախ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Այն մոտավորապես համապատասխանում էր Բարձր Հայք աշխարհի Դարանաղի գավառին։ Թուրքերն անվանումը աղավաղելով կոչել են Եմախ։
Կենտրոնը Կամախ քաղաքն էր։
Աշխարհագրություն
Ուներ լեռնային տարածք։
Պատմություն
Հայերը բռնի կերպով տեղահան են արվել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
XIX դարի առաջին քառորդում ուներ 168-210 000 բնակիչ, որի մեծամասնությունը հայեր և բռնությամբ մուսուլմանացված հայեր էին։ 1915 թվականի Մեծ եղեռնի նախօրեին մնացել էր ընդամենը 21 հայկական գյուղ՝ մոտ 7000 բնակչով։
Տնտեսություն
Բնակչությունն հիմնականում աճեցնում էր հացահատիկներ, բանջարանաբոստանային կուլտարաներ, բամբակ, պտղատու ծառեր և խաղող։
Օգտակար հանածոներ
Վարչական բաժանում
XIX դարի վերջին ուներ 360 գյուղ։
Հայկական նշանավոր գյուղերից էին Թորդանը, Հաղտիկը, Մեծ Արմտանը, Փոքր Մարեգը և այլն։
Պատմամշակութային կառույցներ
1903 թվականին Կամախն ուներ 5 վանք և 11 եկեղեցի։ Նշանավոր վանքերից էին Ավագ վանքը և Անարծաթ Ս. Աստվածածինը[1]։
Տես նաև
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.