From Wikipedia, the free encyclopedia
«Կախարդների բացահայտումը» (անգլ.՝ A Discovery of Witches), բրիտանական հեռուստասերիալ, որն ստեղծվել է Դեբորա Հարքնեսի «Բոլոր հոգիները» եռագրության «Կախարդների բացահայտումը» վեպի հիման վրա[3][4]։ Հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Sky One հեռուստաալիքով[5]։
Կախարդների բացահայտումը | |
---|---|
Ժանր | ֆենթզի հեռուստասերիալ, հեռուստասերիալ սիրո մասին, հեռուստադրամա, վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ և վամպիրների մասին հեռուստատեսային ծրագիր |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմք | Բոլոր հոգիները |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Juan Carlos Medina? |
Գլխավոր դերերում | Թերեզա Փալմեր, Մեթյու Գուդ, Ալեքս Քինգսթոն, Valarie Pettiford?, Լինդսի Դունկան, Tanya Moodie?, Լուիզա Բրիլի, Օուեն Թիլ, Greg McHugh?, Aisling Loftus?, Էլարիկա Գալախեր, Aiysha Hart? և Tom Lewis? |
Գործադիր պրոդյուսեր | Դեբորա Հարքնես |
Սցենարիստ | Kate Brooke? |
Պատմվածքի վայր | Բոդլեյան գրադարան |
Նկարահանման վայր | Միացյալ Թագավորություն |
Եթերաշրջանների քանակ | 3 |
Սերիաների քանակ | 25 |
Էկրաններին է | սեպտեմբերի 14, 2018-ից հունվարի 7, 2022-ը |
Հեռուստաալիք | Sky1[1] և AMC |
Ընկերություն |
|
Պաշտոնական կայքէջ |
2018 թվականի նոյեմբերի 2-ին հեռուստասերիալը երկարացվել է երկրորդ և երրորդ եթերաշրջաններով[6][7]։
Դիանա Բիշոփը պատմաբան և ակամայից կախարդ է, որն օքսֆորդի գրադարանում հայտնաբերում է կախարդված հին ձեռագիր։ Գերբնական արարածների մասին գրքում գրված գաղտնիքները բացահայտելու համար՝ նա ստիպված է լինում կրկին սուզվել կախարդանքի աշխարհում։ Իր օգնությունն է առաջարկում Մեթյու Քլերմոնթը, որը խորհրդավոր գենետիկ է և համատեղությամբ նաև վամպիր։ Կախարդների և վամպիրների միջև եղած բազմադարյա անվստահությանն ընդեմ, նրանք որոշում են միասին պաշտպանել գիրքը և բացահայտել նրա մեջ զետեղված գաղտնիքները՝ դիմակայելով գերբնական աշխարհի սպառնալիքներին։
2011 թվականին Warner Bros. ընկերությունը ստացել է գրքի էկրանավորման իրավունքները[8]։ Ֆիլմը եղել է մշակման վաղ փուլում, սցենարիստը պետք է լիներ Դևիդ Օբերնը, իսկ պրոդյուսերները՝ Դենիզ դի Նովին և Էլիսոն Գրինսփան[9]։
Բրիտանական Sky One ընկերությունն ստացել է գրի իրավունքները՝ հեռուստասերիալ նկարահանելու համար։ Թերեզա Պալմերն ստացել է Դիանա Բիշոփի դերը, իսկ Մեթյու Գուդը՝ Մեթյու Քլերմոնտի[10]։ Հեռուստասերիալի նկաարահանումներն ավարտվել են 2018 թվականի փետրվարի 16-ին[11]։
Հեռուստասերիալն ստացել է դրական արձագանքներ քննադատների կողմից, որոնք բարձր են գնահատել գրքի ադապտացիան, ռեժիսորական աշխատանքը և դերասանական խաղը։ Rotten Tomatoes կայքում ստացել է 100 % «թարմություն» և ունի 7/10 վարկանիշ՝ 25 գրախոսությունների հիման վրա։ Կայքի քննադատական կոնսենսուսի համաձայն՝ ««Կախարդների բացահայտումը» հեռուստասերիալը խելամտորեն հավասարակշռված երևակայության թռիչք է, որն ունի երկրային իրականություն և քիմիա է օգտագործում երկու գլխավոր դերասանների միջև, այն օկուլտիզմի մասին խոստումնալից շոու է»[12]։ Metacritic կայքում հեռուստասերիալն ստացել է 100-ից 68 միավոր, որը հիմնվել է 9 «հիմանականում բարենպաստ» արձագանքների վրա[13]։
2018 թվականի հոկտեմբերին «Կախարդների բացահայտումը» հեռուստասերիալը ներառվել է National Television Awards-ի «նոր լավագույն դրամատիկ հեռուստասերիալ» անվանակարգի երկար ցանկում[14]։ 2019 թվականի հունվարին հայտնի է դարձել, որ հեռուստասերիալը հայտնվել է այդ անվանակարգի կարճ ցանկում[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.