From Wikipedia, the free encyclopedia
Կաբի Ալմա Լարետեյ (էստ․՝ Käbi Alma Laretei[10], հուլիսի 14, 1922[1][2][3][…], Տարտու, Էստոնիա[1] - հոկտեմբերի 31, 2014[4][5], Ստոկհոլմ, Շվեդիա), էստոնացի դերասանուհի, կոմպոզիտոր, դաշնակահարուհի[11], գրող։
Կաբի Լարետեյ Käbi Alma Laretei | |
---|---|
Ծննդյան անուն | էստ․՝ Käbi Alma Laretei |
Ծնվել է | հուլիսի 14, 1922[1][2][3][…] |
Ծննդավայր | Տարտու, Էստոնիա[1] |
Վախճանվել է | հոկտեմբերի 31, 2014[4][5] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Գերեզման | Սկուգսչյուրկոգորդեն[6] |
Մասնագիտություն | դաշնակահարուհի, կոմպոզիտոր, գրող և կինոդերասանուհի |
Քաղաքացիություն | Էստոնիա և Շվեդիա |
Պարգևներ | |
Ամուսին | Գուննար Ստաերն և Ինգմար Բերգման |
Զավակներ | Դանիել Բերգման[9] |
Käbi Laretei Վիքիպահեստում |
Կաբի Ալմա Լարետեյը ծնվել է 1922 թվականի հուլիսի 14-ին Էստոնիայի Տարտու քաղաքում դիվանագետի ընտանիքում։ Էստոնիայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո նրանց ընտանիքը տեղափոխվել է Շվեդիա։
Կաբի Լարետեյը ունեցել է դաշնակահարուհու երկարատև և նշանավոր կարիերա։ 1960-ական թվականներին նա նվագել է Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Արևմտյան Գերմանիայի և Միացյալ Նահանգների լեփ-լեցուն դահլիճներում, այդ թվում՝ Քարնեգի հոլում։
1950-1959 թվականներին Կաբի Լարետեյն ամուսնացած էր Գուննար Ստաեռնի հետ։ Նրանք ունեցել են մեկ դուստր՝ Կինդա Ստաեռն (ծնվել է 1955 թվականին)։
1959-1965 թվականներին Կաբի Լարետեյն ամուսացած է եղել ռեժիսոր Ինգմար Բերգմանի (1918-2007) հետ և եղել է նրա չորրորդ կինը։ Լարետեյը Բերգմանին ծանոթացրել է տարբեր երաժշտական ժանրերի հետ, որոնցից մի քանիսը նա օգտագործել է իր ֆիլմերում[12]։ Նրանք ունեցել են մեկ որդի՝ Դանիել Բերգման (ծնվել է՝ 07.09.1962)։ Ամուսնալուծվել են 1969 թվականին, թեև ամուսնությունը, ըստ էության, դադարեցվել է 1966 թվականին։ Ինգմար Բերգմանի «Մուգ ապակու միջով» ֆիլմը (1961) նվիրված է կնոջը՝ Կաբի Լարետեյին։ Լարետեյն աշխատել է Իգոր Ստրավինսկու և Պաուլ Հինդեմիթի հետ[12]։
Ամուսնալուծությունից հետո Լարետեյը շարունակել է երաժշտական խորհրդատվություն տալ իր նախկին ամուսնու որոշ ֆիլմերի համար և նույնիսկ նկարահանվել է «Ֆաննին և Ալեքսանդրը» ֆիլմում, որտեղ դաշնամուր է նվագում։ Նա ձայնագրել է դաշնամուրային երաժշտություն Բերգմանի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Աշնանային սոնատը» և «Կախարդական ֆլեյտան»։ Լարետեյը հետաքրքրվել հեռուստատեսությամբ, վարել է բազմաթիվ հաղորդումներ գրականության և երաժշտության վերաբերյալ Շվեդիայի հեռուստատեսությամբ, ինչպես նաև հրատարակել է մի շարք գրքեր կյանքի և երաժշտության մասին։ Բացի այդ, նրա մասին նկարահանվել են բազմաթիվ փաստագրական ֆիլմեր։
1998 թվականին Կաբի Լարետեյը պարգևատրվել է Էստոնիայի Ազգային զինանշանի երրորդ աստիճանի շքանշանով[13]։
Կաբի Լարետեյը մահացել է 2014 թվականի հոկտեմբերի 31-ին 92 տարեկան հասակում[14]։
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1976 | Դեմ առ դեմ | Դաշնակահար |
1982 | Ֆաննին և Ալեքսանդրը | Աննա ֆոն Բոլեն |
1986 | Թռիչէ դեպի հյուսիս | Մայր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.