Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ծռում, նյութերի դիմադրությունում, դեֆորմացիայի տեսակ, որը բնութագրվում է դեֆորմացվող մարմնի (ձող, հեծան, սալ, թաղանթ ևն) առանցքի կամ միջին մակերևույթի կորության փոփոխմամբ։ Ուղիղ ձողերի համար տարբերում են հարթ ծռում, երբ արտաքին ուժերը գտնվում են ձողի գլխավոր հարթություններից որևէ մեկում, բարդ ծռում, որն առաջանում է տարբեր հարթություններում կիրառված ուժերով, և շեղ ծռում, որն առաջանում է ձողի առանցքով անցնող և գլխավոր հարթություններում չգտնվող ուժերով։ Կախված ձողի լայնական հատվածքում առաջացող լարումներից՝ ծռումը կոչվում է մաքուր (ազդում են միայն ծռող մոմենտներ) և լայնական (ազդում են նաև լայնական ուժեր)։ Գործնականում հանդիպում է նաև երկայնական ծռում, որը բնութագրվում է երկայնական սեղմող ուժերի ազդեցությամբ ձողի կայունության կորստով։ Երբ ձողի վրա միաժամանակ ազդում են երկայնական և առանցքին ուղղահայաց ուժեր, ծռումը կոչվում է երկայնա–լայնական։
Առաձգականության սահմաններում ձողերի մոտավոր հաշվարկը կատարելիս ենթադրում են, որ ծռումից առաջ հարթ լայնական հատվածքները ծռումից հետո նույնպես մնում են հարթ (հարթ հատվածքների վարկած), ենթադրվում է նաև, որ ձողի երկայնական թելիկները ծռման դեպքում իրար վրա չեն ճնշում և իրարից չեն հեռանում։ Հարթ ծռման դեպքում ձողի լայնական հատվածքներում առաջանում են նորմալ և շոշափող լարումներ։ Ձողի որևէ լայնական հատվածքի չեզոք առանցքից հեռավորության վրա գտնվող թելիկում նորմալ լարումը որոշվում է բանաձևով, որտեղ -ը ծռող մոմենտն է, իսկ -ը՝ լայնական հատվածքի իներցիայի մոմենտը չեզոք առանցքի նկատմամբ։
Ամենամեծ նորմալ լարումներն առաջանում են հատվածքի եզրային թելիկներում՝ , որտեղ -ը լայնական հատվածքի դիմադրության մոմենտն է։ Լայնական ծռման դեպքում առաջացող շոշափող լարումները որոշվում են բանաձևով, որտեղ -ը լայնական ուժն է, -ը՝ դիտարկվող թելիկներից վերև (կամ ներքև) լայնական հատվածքի մասի ստատիկ մոմենտը չեզոք առանցքի նկատմամբ, -ն՝ դիտարկվող թելիկի մակարդակի վրա հատվածքի շերտի լայնությունը։ Սովորաբար, ըստ ձողի երկարության ծռող մոմենտների և լայնական ուժերի փոփոխման բնույթը տրվում է գրաֆիկորեն (էպյուրներով)։ Ձողի ծռված առանցքի կորությունը որոշվում է արտահայտությամբ, որտեղ -ն ծռված առանցքի կորության շառավիղն է, ն առաձգականության մոդուլը։ Փոքր դեֆորմացիաների դեպքում կորությունը մոտավորապես հավասար է ճկվածքի երկրորդ կարգի ածանցյալին և, հետևաբար, ծռված առանցքի կոորդինատների ու ծռող մոմենտի միջև գոյություն ունի առնչությունը, որը կոչվում է ծռված առանցքի դիֆերենցիալ հավասարում։ Այս հավասարման լուծումից ստացվում է ձողի առաձգական գիծը։
Պլաստիկ դեֆորմացիաների հաշվառմամբ ծռման մոտավոր հաշվարկի համար ենթադրում են, որ արտաքին ուժերը մեծացնելիս պլաստիկ դեֆորմացիաներ առաջանում են նախ ձողի հատվածքի եզրային կետերում (թելիկներում), իսկ այնուհետև՝ նաև ամբողջ հատվածքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 142)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.