Ծիածանաբորբ
մարդու հիվանդություն From Wikipedia, the free encyclopedia
Ուվեիտ, աչքի անոթաթաղանթի բորբոքում։ Անոթաթաղանթն այն պիգմենտավորված թաղանթն է, որ գտնվում է ցանցաթաղանթի և ֆիբոզ թաղանթի միջև։ Ֆիբրոզ թաղանթն իր հերթին պարունակում է եղջերենին և սկլերան։ Անոթաթաղանթը բաղկացած է ծիածանաթաղանթից, թարթչամարմնից և բուն անոթաթաղանթից։ Ուվեիտը պահանջում է շտապ բուժօգնություն, և ունի հրատապ հետազոտության անհրաժեշտություն օպտոմետրիստի կամ ակնաբույժի կողմից։ Հարկ է իրականացնել շտապ բուժում և բորբոքման վերահսկողություն։ Ուվեիտը հաճախ ասոցացվում է այլ ակնային խնդիրների հետ։

Դասակարգում
Անատոմիորեն ուվեիտը դասակարգվում է, որպես առաջային, միջանկյալ, հետին և պանուվեիտի, կաղված նրանից, թե որտեղ է տեղակայված պրոցեսը[1]։
- Առաջային ուվեիտը ներառում է իրիդոցիկլիտն ու իրիտը։ Իրիտը առաջային խցիկի ու ծիածանաթաղանթի բորբոքումն է։ Իրիդոցիկլիտը՝ ծիածանաթաղանթի և թարթչամկանի բորբոքումն է։ Ուվեիտների դեպքերի երկու երրորդից- 90 տոկոսը առաջային ուվեիտների դեպքերն են։ Այս պրոցեսը կարող է հանդես գալ որպես եզակի էպիզոդ և բուժումից հետո այլևս չկրկնվել, կամ կարող է դառնալ քրոնիկ և պարբերաբար կրկնվել։
- Միջանկյալ ուվեիտի ժամանակ հիմնականում ախտահարվում են ապակենման մարմնի բջիջները։ ՀԻվանդները հատկապես բողոքում են աչքի առաջ լողացող պղտորումներից։
- Հետին ուվեիտը կամ խորեոռետինիտը ցանցաթաղանթի և բուն անոթաթաղանթի բորբոքումն է։
- Պանուվեիտը անոթաթաղանթի բոլոր շերտերի բորբոքումն է։
Նշաններ
Առաջային ուվեիտ
- Աչքի կարմրությու
- Պղտոր տեսողություն
- Լուսավախություն
- Բբի դեֆորմացիա
- Գլխացավեր
- Լայնացած ցիլիար անոթներ, առաջային խցիկում բջիջների առկայություն, կերատիկ պրեցիպիտատներ ("KP") եղջերենու հետին մակերեսին։ Սուր բորբոքման ժամանակ կարող է առկա լինել հիպոպիոն։ Տարած ուվեիտի մասին են խոսում պիգմենտի կուտակումները ոսպնյակի վրա, կերատիկ պրեցիպիտատները, բբի անկանոն տեսքը։
- Բուսակայի հանգույցներ, բորբոքային հանգույցներ են ծիածանաթաղանթի մակերեսին, առաջային ուվեիտի գրանուլեմատոզ ձևերի դեպքում, ինչպիսիք են Ֆուկսի հետերոքրոիկ իրիդոցիկլիտը[2]։
- Սինեխիաներ
Միջանկյալ ուվեիտ
- Լողացող պղտորումներ
- Պղտոր տեսողություն
Միջանկյալ ուվեիտները սովորաբար ախտահարում են միայն մեկ աչքը։ Հազվադեպ հանդիպում են ցավ ու լուսավախություն։
Հետին ուվեիտ
- Լողացող պղտորումներ
- Պղտոր տեսողություն
- Գիվանդը տեսնում է կայծեր
Պատճառները
Ուվեիտը սովորաբար առանձին հիվանդություն է, բայց կարող է համակցվել նաև շատ այլ հիվանդությունների հետ։
Առաջային ուվեիտի դեպքերի մեծ մասում համակցված այլ ախտաբանական վիճակ չի հանդիպում, Այնուամենայնիվ, եթե լինում է համակցված ախտաբանություն, դա հիմնականում լինում է HLA-B27-ը։ Այս տիպի HLA ալելի առկայությունը 15%-ով բարձրացնում է առաջային ուվեիտի առաջացման հավանականությունը[3]։
Ամենատարածված ձևը սուր առաջային ուվեիտն է, որը հենց համակցվում է HLA-B27-ի հետ, և ունի կարևոր առանձնահատկություններ․ HLA-B27 ուվեիտը կարող է համակցված լինել աչքի բորբոքման հետ ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ համակարգային հիվանդության հետ։ HLA-B27 ուվեիտը ունի բնորոշ կլինիկական առանձնահատկություններ որոնցից են՝ արական սեռի նախատրամադրվածությունը, միակողմանի ախտահարումը, ոչ գրանուլոմատոզ արտահայտումը, հաճախակի սրացումները ի տարբերություն HLA-B27 չասոցացված ուվեիտի որն ունի հավասարապես նախատրամադրվածություն արական և իգական սեռերի մոտ, երկկողմանի ախտահարում և ավելի հաճախ գրանուլեմատոզ աարտահայտում[4]։ Ռևմատոիդ արթրիտը նույնպես քիչ չէ հանդիսանում ուվեիտի պատճառ, հատկապես Ասիական երկրներում[5]։
Ոչ ինֆեկցիոն կամ աուտոիմուն պատճառներ
- Բեխչետի հիվանդություն
- Կրոնի հիվանդություն
- Ֆուքսի հետերոքրոմիկ իրիդոցիկլիտ
- HLA-B27 ուվեիտ
- Յուվինիլ իդիոպատիկ արթրիտ
- Սարկոիդոզ
- Սիմպաթիկ օֆթալմիա
- Սպոնդիլոարթրիտ
- Գրանուլեմատոզ պոլիանգիտով
- Տուբուլոինտեստինալ նեֆրիտ և ուվեիտի սինդրոմ
Ինֆեկցիոն պատճառներ
- Ուվեիտը կարող է լինել աչքում ընթացող ինֆեկցիային ուղղված իմուն պատասխան։
- Բրուցելյոզ
- Հերպես վիրուս
- Լեպտոսպիրոզ
- Լայմի հիվանդություն
- Սիֆիլիս
- Տոքսոպլազմիկ խորեոռետինիտ
- Տուբերկուլյոզ
- Զիկա վիրուս[6]։
Համակարգային հիվանդությունների հետ համակցված
Ուվեիտի հետ համակցված համակարգային հիվանդություններից են[7][8]․
- Անկիլոզացնող սպոնդիլիտ
- Բեխչետի հիվանդություն
- Կավասակիի հիվանդություն
- Ցրված սկլերոզ
- Պսորիատիկ արթրիտ
- Ռեակտից արթրիտ
- Ուիպլի հիվանդություն
- Սարկոիդոզ
- Քրոնիկ գրանուլեմատոզ հիվանդություն
- Յուվինիլ ռևմատոիդ արթրիտ
Որպես դեղորայքի կողմնակի ազդեցություն
- Ռիֆաբութինը՝ Ռիֆամպինի ածանցյալը, կարող է հանդիսանալ ուվեիտի պատճառ։
- Որոշ հետազոտություններ նշում են քվինոլների, հատկապես Մոքսիֆլոքսացինի հնարավոր կապը ուվեիտի առաջացման հետ։
- Որոշ պատվաստանյութեր
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.