From Wikipedia, the free encyclopedia
«Ծանոթացեք ծնողների հետ» (անգլ.՝ Meet the Parents), ռեժիսոր Ջեյ Ռոուչի կատակերգություն, որի շնորհանդեսը կայաել է 2000 թվականին։ Գլխավոր դերերը խաղում են Ռոբերտ Դե Նիրոն և Բեն Սթիլերը։ Ֆիլմը հաջողությունը բերեց երկու շարունակությունների նկարմանը («Ծանոթացեք Ֆաքերների հետ» -> «Ծանոթացեք Ֆաքերների հետ 2») և «Օսկար» մրցանակի առաջադրմանը տարվա լավագույն երգի համար (Ռենդի Նյումանի «A Fool In Love»)։
Ծանոթացեք ծնողների հետ անգլ.՝ Meet the Parents | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն |
Թվական | 2000, հոկտեմբերի 6, 2000[1][2] և դեկտեմբերի 7, 2000[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեյ Ռոուչ[4][1][5][…] |
Պրոդյուսեր | Ջեյ Ռոուչ, Ռոբերտ Դե Նիրո և Ջեյն Ռոզենթալ |
Սցենարի հեղինակ | Ջոն Համբուրգ, Ջիմ Հերցֆելդ[6] և Գրեգ Գլիեննա[6] |
Դերակատարներ | Ռոբերտ Դե Նիրո[4][2][5][…], Բեն Սթիլեր[4][2][5][…], Թերի Փոլո[4][5][7], Բլայթ Դաններ[4][5][7], Օուեն Ուիլսոն[7], Նիքոլ ԴեՀաֆ[8][7], Ջոն Էվերի Աբրահամս[7], Ջեյմս Ռեբհորն[7], Թոմ ՄակՔարթի, Ֆիլլիս Ջորջ[7], Սփենսեր Բրեսլին[7], Չուդա Ֆրիդլենդեր[7], Քելի Ռոշա[7], Ջոն Ֆիորե[6] և Ռասել Հորնսբի[6] |
Օպերատոր | Փիթեր Ջեյմս և Փիթեր Ջեյմս |
Երաժշտություն | Ռենդի Նյուման |
Մոնտաժ | Ջոն Փոլ և Գրեգ Հայդեն |
Պատմվածքի վայր | Նյու Յորք և Չիկագո |
Նկարահանման վայր | Չիկագո |
Կինոընկերություն | TriBeCa Productions |
Տևողություն | 103 րոպե |
Բյուջե | 55 000 000 $ |
Շահույթ | 330 400 000 $[9] |
Հաջորդ | Ծանոթություն Ֆաքերների հետ |
Գրեգը (Բեն Սթիլեր) պատրաստվում է առաջարկություն անել իր սիրելի աղջկան՝ Պեմին (Թերի Պոլո), ում հետ արդեն 10 ամիս է հանդիպում են։ Բայց հետո ծրագրերը փոխվում են և նա որոշում է Պեմի ձեռքը խնդրել նրա հորից՝ Ջեքից (Ռոբերտ Դե Նիրո)։ Նրանք գնում են Բյորնսների ընտանիքի հետ ծանոթանալու։
Գրեգը ծանոթանում է իր ընկերուհու ընտանիքի հետ և շատ նոր բաներ է բացահայտում, օրինակ, որ Պեմի հայրը Կենտրոնական հետախուզական վարչության գործակալ է, ով սիրում է ստուգել իր դստեր ընկերների պարկեշտությունը, ազնվությունը։ Նա շուտով ստուգում է Գրեգին ճշմարտության շիճուկով և ճշտի դետեկտորով։ Իսկ Պեմի նախկին ընկերը՝ Քևինը (Օուեն Ուիլսոն) հարուստ է և տաղանդավոր, և նա լինելու է Պեմի քրոջ հարսանիքի վարորդը։
Շուտով ամեն ինչ ավելի է վատանում։ Գրեգի յուրաքանչյուր գործողությունը աղետի է հանգեցնում և վատ իրավիճակի առաջ կանգնեցնում։ Բոլորը դեմ են Գրեգին, բայց ոչ սերը, չէ որ միայն նա է ունակ ցրել նույնիսկ ամենամութ ամպերը։
Դերասան | Դեր |
---|---|
Ռոբերտ Դե Նիրո | Ջեք Բյորնս |
Բեն Սթիլեր | Գեյլորդ «Գրեգ» Ֆաքեր |
Թերի Պոլո | Պեմ Բյորնս |
Բլայթ Դաններ | Դինա Բյորնս |
Օուեն Ուիլսոն | Քևին Ռոուլի |
Ջեյմս Ռեբհորն | բժիշկ Լարի Բենքս |
Նիկոլ Դեհաֆֆ | Դեբորա Բյորնս |
Ջոն Աբրահամս | Դեննի Բյորնս |
Թոմաս Մաքարթի | բժիշկ Բոբ Բենքուկ |
Ֆիլլիս Ջորջ | Լինդա Բենքս |
Ջինքսային խաղացել է Միշկա անունով կատու։ Կատուն անվանվել է Հաննա Բարբերայի 1950-1950-ական թվականների մուլտֆիլմի պատվին։
Գրեգի աղոթքը հատված է «Օր-օրի» երգից՝ «Godspell» մյուզիքլից, որը հիմնված է Մատթեոսի ավետարանի վրա (1973)։ Նախքան ճաշից առաջ օրհնություն տալը, Բեն Սթիլերն ասում է. «Ես ռաբբի չեմ»։ Իր նախկին՝ «Պահելով հավատը» (2000) ֆիլմում Սթիլերը ռաբբու էր խաղում։
Ի սկզբանե Ջիմ Քերրին էր նշանակված Գրեգի դերի համար։ Քրիստոֆեր Ուոքենը կարող էր խաղալ Ջեք Բյորնսը։ Ջուլիա Սթայլզն էլ նախատեսված էր Պեմի դերի համար, բայց թողեց նկարահանումները «Ատելությանս 10 պատճառ» (1999) ֆիլմի համար։
Ռեստորանի տեսարանը նկարահանվել է նյույորքյան «Լուի» ռեստորանում։ Բեն Սթիլերի և Ռոբերտ Դե Նիրոյի միջև մրցարշավը նկարահանվել է Պորտա Վաշինգտոնի կենտրոնում։ Համաձայն DVD մեկնաբանության, մրցարշավի տեսարանը պետք է լիներ «Ռոնին» ֆիլմի ծաղրերգությունը։ Երբ ռեժիսորը տեսավ, թե ինչ արագ են փոխվում լուսափորի գույները, հասկացավ որ դա շատ ծիծաղելի է կլինի և փոխեց սցենարը (լուսափորի կանաչ և կարմիր գույները իրականում այնքան արագ էին փոխվում, ինչպես ֆիլմում)։
Երբ Գրեգը տանիք է բարձրանում կատվի հետևից, հնչում է «Գլխապտույտ» երգը (1958)։
Ջեքի թայերեն բառապաշարը ծայրահեղ աղքատ է, և նա անընդհատ կրկնում էր «Ի՞նչ» բառը տարբեր ձևերով՝ ստեղծոլով իբր զրույց։ Թայլանդացիները ծափահարում էին Ռոբերտ Դե Նիրոյին իր ջանքերի համար։
Կինեմատոգրաֆիստներին թույլ չէին տա օգտագործել «Ֆաքեր» ազգանունը, եթե նրանք չգտնեին կոնկրետ մարդ այդ ազգանունով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.