Ծաղկաշատ (գյուղ, Ասկերանի շրջան)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ծաղկաշատը (ադրբեջանական անունը՝ Ղշլաղ) գյուղ է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում, Ասկերան շրջկենտրոնից 7 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 23 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Ծաղկաշատ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Ասկերանի | |
Համայնք | Խոջալուի շրջան | |
ԲԾՄ | 813 մետր | |
Բնակչություն | 202[1] մարդ (2008) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | ծաղկաշատցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Համայնքը լեռնային է, ունի 943,9 հա տարածք, որից 777,2 հա գյուղատնտեսական նշանակության, 102,49 հա անտառային հողեր։ Ծաղկաշատ համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 10 աղբյուրներ` «Զրգարին», «Նով», «Ծետ», «Խրդավերին», «Թխկե», «Մեծ ջուր», «Վերած», «Հոռաղբյուր», «Լուսակերչ» և «Կարմիր»։
Ծաղկաշատ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 172 մարդ, կա 55 տնտեսություն։
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։
Կան պատմամշակութային հուշարձաններ` Սբ. Աստվածածին եկեղեցի (XIX դ.), գերեզմանոց (XVIII-XIX դդ.), աղբյուր (XIX դ.), ջրաղաց (XIX դ.), ձիթհանք (XIX դ.), խաչքար (XIII դ.), գյուղատեղի «Վաքա» (XII-XIII դդ.), ամրոց (վաղ միջնադար), դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.), հաշվառված է 35 հուշարձան։
Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 22 աշակերտներ[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.