ամերիկացի քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Խուլիան Կաստրո (անգլ.՝ Julian Castro, սեպտեմբերի 16, 1974, Սան Անտոնիո), ամերիկացի քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ, ԱՄՆ-ի բնակարանային շինարարության և քաղաքային զարգացման նախարարը Բարաք Օբամայի աշխատակազմում (2014-2017 թվականներ)։
Խուլիան Կաստրո Julian Castro | |||
| |||
---|---|---|---|
2014 թվականի հուլիսի 22 - 2017 թվականի հունվարի 20 | |||
Նախորդող | Շոն Դոնովան | ||
Հաջորդող | Բեն Կարսոն | ||
| |||
2009 թվականի հունիսի 1 - 2014 թվականի հուլիսի 22 | |||
Նախորդող | Ֆիլ Հարդբերգեր[en] | ||
Հաջորդող | Այվի Թեյլոր | ||
Կուսակցություն՝ | ԱՄՆ դեմոկրատական կուսակցություն | ||
Կրթություն՝ | Հարվարդի համալսարան Սթենֆորդի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան | ||
Ազգություն | Mexican Americans? | ||
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի | ||
Ծննդյան օր | սեպտեմբերի 16, 1974 (50 տարեկան) | ||
Ծննդավայր | Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ | ||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||
Մայր | Ռոզի Կաստրո | ||
Կայք՝ | julianforthefuture.com | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 16-ին, Սան Անտոնիոյում ավարտել է Թոմաս Ջեֆերսոնի անվան դպրոցը (Thomas Jefferson High School), 1996 թվականին ավարտել է Սթենֆորդի համալսարանը, ավելի ուշ Հարվարդի համալսարանում ստացել է իրավաբանական կրթություն։ 2001 թվականին, հաղթելով Սան Անտոնիոյի քաղաքային խորհրդի ընտրություններում, սկսեց իր քաղաքական կարիերան։ 2005 թվականին մասնակցեց Սան Անտոնիոյի քաղաքապետի ընտրություններին, բայց պարտեց Ֆիլ Հերդբերգերին, և միայն 2009 թվականին, երկրորդ փորձ ձեռնարկելով, դարձավ հարազատ քաղաքի քաղաքապետ[1]։
Սան Անտոնիոյի քաղաքային խորհրդում աշխատանքը վարձատրվող չէր, և Խուլիան Կաստրոն մինչ քաղաքապետ ընտրվելը զբաղվել է փաստաբանական գործունեությամբ՝ սկսելով տրանսնացիոնալ Akin Gump Strauss Hauer & Feld ընկերությունում աշխատանից[2]։
2014 թվականի հուլիսի 28-ին, երդվելով, Խուլիան Կաստրոն դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ 16-րդ բնակարանային շինարարության և քաղաքային զարգացման նախարարը Բարաք Օբամայի գրասենյակում[3]։
Խուլիան Կաստրոն ունի երկորյակ եղբայր՝ Հոակին Կաստրոն[en], ում հետ միասին նա սովորել է Հարվարդի համալսարանի իրավունքի դպրոցում (2012 թվականին Հոակինը ընտրվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ[4]): Նրանց մայրը՝ Ռոզի Կաստրոն, քաղաքական ակտիվիստ էր, մասնակցել է մեքսիկացիների քաղաքացիական իրավունքների շարժմանը ԱՄՆ-ում 1960-ական թվականներին (այսպես կոչված «չիկանոների շարժմանը», Chicano Movement), եղել է La Raza Unida կուսակցության անդամ, 1971 թվականին Սան Անտոնիոյի քաղաքային խորհրդի անդամ ընտրվելու անհաջող փորձ է կատարել[5]։ Հայրը՝ մաթեմատիկայի ուսուցիչ Ջեսի Գուսմանը (Jesse Guzman) լքել է ընտանիքը, երբ երկորյակները ութ տարեկան էին[6]։
Խուլիան Կաստրոն ամսուսնացած է Էրիկե Լիրայի հետ[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.