Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս From Wikipedia, the free encyclopedia
Խորեն Ա Բարոյան (նոյեմբերի 24, 1914, Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս - փետրվարի 9, 1983, Անթիլիաս, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս 1963-1983 թվականներին[1]։
Խորեն Ա Բարոյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1914 |
Ծննդավայր | Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս |
Մահացել է | փետրվարի 9, 1983 (68 տարեկան) |
Մահվան վայր | Անթիլիաս, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | քահանա |
Khoren I Paroyan Վիքիպահեստում |
Ծնվել է Կիպրոսի Մակարավանքի մոտ գտնվող Ադալիա բնակավայրում՝ «Մեսրոպ» անունով։ Նա ուներ չորս եղբայր և մեկ քույր։ Ծնողները ծագումով Խարբերդից էին։ Կաթողիկոս է ընտրվել 1963 թվականի մայիսի 12-ին՝ Զարեհ Ա-ի մահից հետո։
1943 թվականին դարձել է Ջեզիրեի առաջնորդական փոխանորդ (Սիրիա), իսկ 1951 թվականից՝ Լիբանանի թեմի առաջնորդ։ 1956 թվականին Կիլիկիայի կաթողիկոսությունից անջատվել է Դամասկոսի հայոց թեմը, իսկ 1958 թվականին միացել Թեհրանի, Սպահանի և Ատրպատականի թեմերը։ Կաթողիկոսի պաշտոնավարման տարիներին սերտացել են հայրենիք-սփյուռք կապերը, զարկ է տրվել մշակույթի զարգացմանը։ Անջար հայաբնակ գյուղում 1959 թվականին կառուցվել է սուրբ Պողոս եկեղեցին։ 1961 թվականին սկսվել է «Դրազարկ» տարեգրքի հրատարակությունը, որը նվիրված էր Կիլիկյան Հայաստանի նշանավոր ուսումնական կենտրոններից մեկին՝ Դրազարկին։ 1964 թվականին հիմնադրվել է Երվանդ Հյուսիսյան հայագիտական հիմնարկը, շարունակել է գործունեություն ծավալել Թեքեյան մշակութային միությունը։ 1970 թվականից Հայկազյան համալսարանում սկսել է տպագրվել հայագիտական հանդես։
1967 թվականի մայիսին այցելել է Հռոմ, որտեղ հանդիպել է Պողոս VI Պապին։ Նույն տարում Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի հովանավորությամբ կաթողիկոսության տպարանը կահավորվել է գերմանական ժամանակակից սարքավորումներով, 1977 թվականին Խորեն Ա Կաթողիկոսն իր վատառողջության պատճառով որոշեց ունենալ համախոհ՝ ապահովելու, որ նրա մահից հետո եկեղեցու կառավարման մեջ խափանում չլինի։ Գարեգին Սարգիսյանը՝ արքեպիսկոպոս և Միացյալ Նահանգների Արևելյան Առաջնորդարանի Հայրապետական Պատգամավորը, ընտրվել է Կաթողիկոսական Աթոռակից (հայերեն՝ աթոռակից կաթողիկոս), պաշտոն, որը վերջինս ծառայել է Խորեն կաթողիկոսին իր պարտականություններում։ 1972 թվականին տեղի է ունեցել Հալեպի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցու հողօրհնեքի արարողությունը։
Խորեն Ա-ի մահից հետո Գարեգինին նշանակվել է Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Բ-ն (ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն)[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.