Խորամաբադ
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
Խորամաբադ կամ Խորամ Աբադ (պարս.՝ خرمآباد), քաղաք Իրանի արևմուտքում, Լոռեսթան նահանգի վարչական կենտրոնը։ Վերջին մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է ▲373 416 մարդ (2016)[1], հիմնականում՝ լուռեր։ Խորամաբադը գտնվում է Զագրոսի լեռներում, կարևոր գյուղատնտեսական կենտրոն է։
Քաղաք | ||
---|---|---|
Խորամաբադ | ||
خرمآباد | ||
Երկիր | Իրան | |
Օստան | Լոռեսթան | |
Շահրեստան | Խորամաբադ | |
Համայնք | Central District? | |
ԲԾՄ | 1147 մետր | |
Բնակչություն | ▲373 416 մարդ (2016)[1] | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | 066 | |
Պաշտոնական կայք | khoramabad.ir | |
| ||
Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 373 416 մարդ, որոնք կազմում էին 109 231 տնտեսություն[2]։ Խորամաբադը բնակչությամբ Լոռեսթան օսթանի ամենախոշոր և Իրանի քսաներեքերորդ ամենախոշոր քաղաքն է[3]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում տրված է աղյուսակում ստորև.
Խորամաբադը Իրանի տարածքում մարդու առաջին բնակավայրերից է։ Այստեղ հայտնաբերվել են բազմաթիվ քարանձավային կացարաններ (40-50 հազ. տարի)։ Շատ հետազոտողներ կարծում են, որ Խորամաբադը հիմնվել է Էլամի դինաստիայի օրոք (մ.թ.ա. 3200-2700 թթ.)։
Քաղաքի կենտրոնում գտնվում է Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոցը, որը կառուցվել է Սասանյանների օրոք։ 14-րդ դարում ամբողջովին ավերվել է։ Սեֆյանների օրոք քաղաքը ծաղկել է և դարձել Իրանի կարևոր կենտրոններից մեկը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.