Արտաշիսյան արքայատոհմի հայոց արքա։ Կառավարել է 252-287թթ.։ From Wikipedia, the free encyclopedia
Խոսրով Բ (3-րդ դար - 287, Վաղարշապատ, Այրարատ, Մեծ Հայք), Մեծ Հայքի արքա (252-260)[1]։ Սպանվել է 287 թվականին՝ Անակ Պարթևի կողմից։ Նրան փոխարինել է որդին՝ Տրդատ Գ Մեծը։
Խոսրով Բ | |
---|---|
Մեծ Հայքի թագավոր | |
Թագադրում | 253-261 |
Ծնվել է՝ | 3-րդ դար |
Մահացել է՝ | 287 սպանություն |
Վախճանի վայր | Վաղարշապատ, Այրարատ, Մեծ Հայք |
Երկիր | Մեծ Հայք |
Ազգություն | հայ |
Նախորդ | Տրդատ Բ |
Հաջորդող | Տրդատ Գ |
Տոհմ | Արշակունիներ |
գերիշխան | |
Հայր | Տրդատ Բ |
Երեխաներ | Տրդատ Գ Մեծ և Սուրբ Խոսրովիդուխտ |
Հավատք | Զրադաշտականություն |
Խոսրով Բ-ն հայոց թագավոր Տրդատ Բ-ի (216-252) որդին էր[2][3][4]։ Հաջորդել է հորը և հռոմեացիների օգնությամբ հաստատվել հայկական գահին։ Երբեմն անվանումով շփոթեցվում է[5] իր պապի՝ Խոսրով Ա-ի (211-252) կամ թոռան՝ Խոսրով Գ Կոտակի հետ (330-338)։
Անձնական կյանքի մասին շատ տեղեկություններ չեն պահպանվել։ Մասնավորապես հայտնի է, որ հոր հետ մանսակցել է Արտաշիր Սասանյանի դեմ արշավանքներին։
Կնոջ անունը չի պահպանվել։ Ունեցել է երկու զավակ՝ Տրդատ և Խոսրովիդուխտ։
Խոսրով Բ-ն դավանում էր զրադաշտականություն, և խոչընդոտում էր քրիստոնեության տարածմանը։
Սպանվել է 287 թվականին՝ Շապուհ I-ի հրահանգով պարթև Անակի կողմից՝ Վաղարշապատում։ Հայ ազնվականությունը վրեժ է լուծում նրանից, սպանվում են Անակի ընտանիքի բոլոր անդամները, բացի երիտասարդ Գրիգորից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.