Խարամ
Նյութ From Wikipedia, the free encyclopedia
Խարամ, մետալուրգիական, մետաղների հալման ժամանակ ստացվող հալույթ։ Պինդ վիճակում խարամը քարանման կամ ապակենման նյութ է։ Հավաքվելով հալված մետաղի մակերևույթին՝ խարամային մետաղը պաշտպանում է վառարանի գազային միջավայրի վտանգավոր ներգործությունից, մաքրում հալվածքը խառնուկներից և կատարում մի շարք ֆիզիկաքիմիական ֆունկցիաներ։ Ուստի, հալման պրոցեսում խարամային ռեժիմը պետք է պահպանվի։ Խարամը լինում է հիմնային և թթվային, երկաթային և վերականգնող։ Հատուկ խարամահալման վառարաններում ստանում են սինթետիկ խարամ։

Բացի այդ խարամը նաև վառելիքային, շոգեկաթսաների հնոցներում պինդ վառելիքի այրման ժամանակ ստացվող օջախային մնացուկներ։ Խարամը հիմնականում կիրառվում է շինարարության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 36)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարամ» հոդվածին։ |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.