Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Խանձաձոր, գյուղ Արցախի Հադրութի շրջանում, հանրապետության հարավային հատվածում, Հադրութ շրջկենտրոնից՝ 52 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 124 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Խանձաձոր | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Հադրութի | |
Համայնք | Մարտունու շրջան | |
Գյուղապետ | Արմեն Մկրտչյան | |
ԲԾՄ | 1300 մ | |
Կլիմայի տեսակ | մեղմ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 137[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Խանձաձոր համայնքի կազմի մեջ ընդգրկված է նաև Հայկավան գյուղը։ Հայկավան գյուղում բնակվում է 70 մարդ, կա 15 տնտեսություն։
Համայնքը լեռնային է, ունի 3751,92 հա տարածք, որից 983,1 հա գյուղատնտեսական նշանակության, 2725,4 հա անտառային հողեր։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Չախմախ գետը։ Համայնքի տարածքում առկա են թվով 11 աղբյուրներ` «Արզուման», «Հորդ», «Քար», «Ակնեն», «Համբարձումեն», «Տանձուտեն», «Շրոտտանեն», «Թթոտեն», «Կիզապատեն», «Ցուլ» և «Սնախի»։
Խանձաձոր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 122 մարդ, կա 33 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։ Անասնապահությունից բացի, գյուղացիների մեծ մասը զբաղվում է մեղվաբուծությամբ։
Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցը վկայում է՝
Հիմնուած է Ծամ-ձոր գիւղին արևմտեան կողմում. բնակիչք գաղթած են Ղարադաղից, հողն բէկական. տեղական բերքերն միևնոյն. գերազանց օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100 տարի, եկեղեցին սուրբ Յովհաննէս։
Ծուխ 57, ար. 287, իգ. 222.[4] |
«Օղակ» գործողության ժամանակ գյուղի բնակչությունը ամբողջապես տեղահանման է ենթարկվել Հայաստան Ադրբեջանի ՕՄՕՆ-ի և խորհրդային բանակի կողմից, առաջին անգամ 1991 թվականի մայիսի 13-ից 16-ը, բնակիչների մի մասը կրկին վերադարձել է գյուղ, սակայն 1991 թվականի հունիսի 3-ից 4-ը նորից տեղահանման է ենթակրվել[5]։
Ներկայիս գյուղը վերահիմնվել է նախկին գյուղի հարևանությամբ, քանի որ պատերազմի ժամանակ գյուղն ամբողջովին ավերվել էր։ Գյուղում գործում է հիմնական դպրոց 15 աշակերտներով և 9 ուսուցիչներով։
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[6][7][8]։
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Աստվածածին եկեղեցի (1698 թ.), Կատարովանք եկեղեցի (XVII դ.), գերեզմանոց (XVIII-XIX դդ.), խաչքար (XVII դ.), հաշվառված է 11 հուշարձան։
Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 30 աշակերտներ[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.