From Wikipedia, the free encyclopedia
Խամխամա, հայտնի է նաև որպես Խըմ-խըմա, հայկական ծիսական, ավանդական պար որը պատկանում է «երկու գնալ, մեկ դառնալ» պարերի ընտանիքին։ Պարը ծագում է պատմական Հայաստանի Վասպուրական նահանգից և ներկայիս կարգավիճակով վերականգնվել է ամերիկահայ պարի գիտակ Թոմ Բոզիկյան-Շեկոյանի կողմից[1]։
Ըստ վերջինիս՝ «խամխամա» կամ «խըմ-խմա» պարը պարել են Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքում հաստատված հայ (Արևմտյան Հայաստանից՝ Վանից) գաղթականները[1]։
Ներկայումս, պարի անվան ստուգաբանությունը հստակեցված չէ։ Կա կարծիք, որը առաջ է քաշել Թոմ Բոզիկյան-Շեկոյանը, թե «խըմ-խմա» պարը գինովցած տղայի սիրո արտահայտությունն է առ իր սիրեցյալը։
Ըստ մեկնաբանության՝ պարը կոչվել է «խըմ-խմա» (կամ «խամխամա»), քանի որ գլխավոր գործող անձը հանդես է գալիս խմած վիճակով[1]։
«Խամխամա» պարը հանդես է գալիս նույնանում պարերգի հետ մեկտեղմամբ։ Ստորև ներկայացված է ստեղծագործության բառերը․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.