հայ դրամատուրգ, սցենարիստ From Wikipedia, the free encyclopedia
Լևոն Մկրտչի Սաղաթելյան (մայիսի 25, 1884[1], Քուչակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 6, 1968[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934)։
Լևոն Սաղաթելյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1884[1] |
Ծննդավայր | Քուչակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | ապրիլի 6, 1968[1] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | դրամատուրգ և սցենարիստ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան (1908)[1] և Մոսկվայի առևտրական ինստիտուտ (1916)[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Լևոն Սաղաթելյան Վիքիդարանում |
Լևոն Սաղաթելյանը ծնվել է Քուչակ (ՀԽՍՀ Ապարանի շրջան) գյուղում։ 1908 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1916 թվականին՝ Մոսկվայի առևտրի ինստիտուտը։ 1922-1925 թվականներին որպես քարտուղար աշխատել է Անդրկովկասի փոստ-հեռագրական կոմիսարիատում։ 1925 թվականին տեղափոխվել է Հայաստան և որպես տնտեսագետ աշխատել տարբեր վայրերում։ Նրա առաջին դրաման՝ «Մի կտոր հողի համար», բեմադրվել է 1923 թվականին, Թիֆլիսում։ Այնուհետև գրել է «Երկու կյանք» (1932), «Կարմիր մանյակ» (1947) և այլ դրամաներ, որոնք բեմադրվել են Անդրկովկասի հայկական թատրոններում։ Գրել է նաև «Եղնիկի արահետով» կինոսցենարը, «Արևի շողերով» մանկական օպերայի լիբրետոն։ Մահացել է Երևանում[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.