From Wikipedia, the free encyclopedia
Լևոն Գուրգենի Սահակյան (հուլիսի 26, 1937[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային պետական և կուսակցական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1961 թվականից։
Լևոն Սահակյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1937[1] (86 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ[1] և ԽՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիա (1981)[1] |
Մասնագիտություն | պետական ծառայող և կուսակցական աշխատող |
Աշխատավայր | ՀԿԿ[1] |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Ավարտել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը (1960) և ՍՄԿԿ ԿԿ-ին կից հասարակական գիտությունների ակադեմիան (1981)։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1960 թվականից՝ Երևանի Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան Հայէլեկտրամեքենաշինական գործարանում։ 1963 թվականից անցել է կուսակցական աշխատանքի։ Եղել է ՀԿԿ Երևանի Շահումյանի շրջկոմի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ (1963-1964), 1964 թվականից՝ ՀԿԿ ԿԿ-ի հրահանգիչ, 1966 թվականից՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ։ 1970-1972 թվականներին Սահակյանը ՀԼԿԵՄ ԿԿ-ի առաջին քարտուղարն էր, 1972 թվականից՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղարը։ 1975-1983 թվականներին՝ Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի նախագահը։ 1983 թվականից ՀԿԿ ԿԿ-ի կագմակերպական-կուսակցական աշխատանքի բաժնի վարիչն է։ ՀԿԿ ԿԿ-ի անդամ՝ 1971 թվականից, ՀԿԿ ԿԿ-ի բյուրոյի անդամության թեկնածու՝ 1971-1974 թվականներին և 1976 թվականից։ Եղել է ՀԿԿ XXV-XXVII և ՍՄԿԿ XXIV- XXVI համագումարների պատգամավոր։ Ընտրվել է ՀԽՍՀ VIII, IX և ԽՍՀՄ X գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.