հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Լևոն Սերգեյի Շարաֆյան (փետրվարի 17, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1987)։
Լևոն Սերգեյի Շարաֆյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1947 (73 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1970) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասան |
Աշխատավայր | Վանաձորի դրամատիկական թատրոն և Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն |
Ամուսին(ներ) | Ռուզան Մուրադյան |
Երեխա(ներ) | Միքայել Շարաֆյան |
Պարգևներ և մրցանակներ | |
1965-1970 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական և ռեժիսորական բաժիններում։ 1970-1972 թվականներին աշխատել է Կիրովականի Աբելյանի անվան պետական թատրոնում։ Բեմադրել է Ուստնովի և Տաբակովի «Ձյունանուշիկն ու 7 թզուկները», Պապայանի «Երևանյան վարդեր», Ֆրանկի «Շրջադարձ» պիեսները։ 1972-2001 թվականներին եղել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան[1][2]։ 2001 թվականից բնակվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ 2016 թվականից Հայաստանի ազգային մշակութային հեռուստաընկերության մրցանակաբաշխության մասնագիտական ժյուրիի անդամ է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.